ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կարողությունների զարգացման դասընթաց

05:29, մարտի 13, 2017

2017 թ. մարտի 3-4-ը  Աղվերանի «Բեսթ Վեստեռն» հյուրանոցում «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում  տեղի ունեցավ կարողությունների զարգացման դասընթաց, որը կազմակերպվել էր ԵՀՀ-ի կողմից ՀՖՄ-ի աշխատակիցների համար։ Դասընթացը հիմնականում ուղղված էր ներքին հաղորդակցման, առհասարակ աշխատանքի բաժանման և պատվիրակման, կառավարման տրամաբանության խնդիրներին։

Դասընթացի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, այդ թվում`

  • «Փորձագետ» և «Մենեջեր», գործառույթների համադրում, թե՞ աշխատանքի բաժանում
  • Տեքստ՝ հաշվետվություն, հաղորդակցական նյութ և այլն։ Պարտադիր ստանդարտը և պարտադիր յուրահատուկը
  • Աշխատանք գործընկերների հետ, արտաքին հաղորդակցության կանոնակարգումը
  • Ինչպե՞ս ամրագրել արդյունքը

Դասընթացի ժամանակ կազմակերպվեցին նաև թիմային աշխատանքներ, որոնք ուղղված էին աշխատանքի արդյունավետ բաժանմանը, աշխատակիցների հմտությունների զարգացմանը։

Դասընթացի վերջում, ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, ամփոփելով, նշեց, որ դասընթացը բովանդակալից էր և նպատակային։


Կարողությունների զարգացման դասընթաց http://cfoa.am/archives/13359

0



Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ