ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տեղական ինքնակառավարման խնդիրներին վերաբերող նոր կարճ անիմացիոն ֆիլմեր ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում

02:20, մարտի 17, 2017

ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում թողարկվել են ևս երկու նոր կարճ անիմացիոն ֆիլմեր։ Ֆիլմերից մեկը, «Ինքնակառվարման հմայքը» պատմում է տեղական և կենտրոնական իշխանությունների հարաբերությունների, ՏԻՄ լիազորությունների և պարտականությունների մասին։ Հոլովակների հերթական 4-րդ մասը պատմում է համայնքի զարգացման ծրագրի մասին։ Ինչպե՞ս և ովքե՞ր են մշակում ծրագիրը։ Ինչպե՞ս կարող է համայնքի բնակիչը մասնակցել այս գործընթացին։ 

«Մարդու տեղը» տեղական ինքնակառավարման խնդիրներին վերաբերող կարճ անիմացիոն ֆիլմերի շարք է, որն իրականացվում է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Հոլովակների շարքը ներկայացնում է տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքը և գործառույթները, ոլորտում իրականացվող բարեփոխումները և հանրային մասնակցության մեխանիզմները։


Տեղական ինքնակառավարման խնդիրներին վերաբերող նոր կարճ անիմացիոն ֆիլմեր ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում

0



Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ