ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տաթև համայնքին տրամադրվել են շուրջ 167 միլիոն դրամի տեխնիկական միջոցներ և սարքավորումներ

10:02, մարտի 20, 2017

Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և համայնքների զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր ծանոթացել են Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Տաթև համայնքին «Տաթև համայնքի ներհամայնքային ճանապարհների սպասարկման, կանոնավոր աղբահանության, գյուղտեխնիկայի վերազինման և ջրամատակարարման համակարգի մասնակի բարելավման» ծրագրի շրջանակներում տրամադրվելու է 1 ինքնաթափ մեքենա, 1 աղբատար մեքենա, 1 ավտոգրեյդեր, 2 կոմբայն և 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր:
Տրամադրվող տեխնիկական միջոցների և սարքավորումների գնման ընդհանուր արժեքը կազմում է 166 միլիոն 885 հազար 750 դրամ: 2 կոմբայնը և 1 ավտոգրեյդերը (թվով 3 մեքենա միավոր ) արդեն իսկ գտնվում են համայնքում, մնացած թվով 3 տեխնիկա միավորների ձեռքբերման գնման գործընթացը ավարտվել է և առաջիկայում կհասնի համայնք:

Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղի, ինչպես նաև կգնվեն 150 հատ աղբաման: Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են Տաթև խոշորացված համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով:
USAID-ի Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին ծրագրի շրջանակներում Դիլիջան միավորված համայնքում 2017-18 թթ-ի  ընթացքում կկատարվի 1.700.000 դոլարի ներդրում: 2016 թվականի ավարտին արդեն Դիլիջան համայնք են հասել 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր:

Խոշորացման համատեքստում կազմավորված համայնքների ներուժը մեծացնելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից՝ ի դեմս USAID-ի (ԱՄՆ ՄԶԳ) «Աջակցություն տեղակական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից՝ ի դեմս Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ֆինանսավորվել և ֆինանսավորվելու են նաև բազմաբնակավայր Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորայք, Մեղրի, Տեղ, Ջերմուկ, Նոյեմբերյան, Կոթի, Այրում, Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ համայնքներում ներկայացված ներդրումային ծրագրերը:


Տաթև համայնքին տրամադրվել են շուրջ 167 միլիոն դրամի տեխնիկական միջոցներ և սարքավորումներ http://mtad.am/hy/news/item/2017/03/16/mtad276/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ