ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը (մասնակցային էլեկտրոնային գործիքներ և դրանց կիրառման առանձնահատկությունները - Արարատի մարզի համայնքների կայքերի օրինակը)»

04:36, մարտի 20, 2017

2017թ մարտի 17-ին ՀաՄաՏեղ ծրագրի րջանակներում Վեդու համայնքապետարանում տեղի ունեցավ «Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը (մասնակցային էլեկտրոնային գործիքներ և դրանց կիրառման առանձնահատկությունները - Արարատի մարզի համայնքների  կայքերի օրինակը)» թեմայով սեմինար քննարկում:

Սեմինարին մասնակցում էին Արարատի մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Վեդի համայնքի բնակիչներ, Արարատի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, Արարատի մարզպետարանի, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ աշխատակիցներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանը: Վերջինս կարևորեց տեղեկատվականն համակարգերի դերը համայնքապետարանի աշխատանքների կազմակերպման գործում: Բանախոսը վերհիշեց տարիներ առաջ ՏՀԶՎԿ ՀԿ կողմի ներդրված տեղեկատվական համակարգերը, դրանց աստիճանական զարգացումն, կարևորեց առկա դրական տեղաշարժերը:

Արարատի մարզպետարանի ՏԻՄ բաժնի պետ Հրանտ Առաքելյանը շեշտվեց, որ Արարատի մարզպետարանի կողմից մեծ ուշադրություն է դարձվում համայնքային կայքերի շահագործման հարցին: Նշվեց, որ 3000-ից ավել բնակչություն ունեցող համայնքերի պարագայում, համայնքային կայքի առկայությունը օրենսդրական պահանջ է: Մարզպետարանի կողմից հետևողական աշխատանք է տարվում, որպեսզի հավուր պատշաճի վարվեն համայնքային կայքերը:

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը  ներկայացրեց զեկուցում «Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը (մասնակցային էլեկտրոնային գործիքներ և դրանց կիրառման առանձնահատկությունները - Արարատի մարզի համայնքների կայքերի օրինակը» թեմայով: Մասնավորապես, անդրադարձ եղավ համայնքապետարաններում շահագործվող ՀԿՏՀ էլեկտրոնային մասնակցային գործիքներին, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում ծրագրված համակարգի լրամշակման հարցերին:

Այսպես, www.sevanciy.am կայքի օրինակով ցույց տրվեց, ավագանու նիստերի բաժնում ավելացված ավագանու նիստերի առցանց հեռարձակման հնարավորությունը: Նշվեց նաև, որ նախատեսվում է ապահովել ՀԿՏՀ և ՀՀ ֆինանսների նախարարություննում գործող «Կլիենտ թրեժերի» համակարգի հետ տվյալների փոխանակումը, ինչպես նաև  ՀԿՏՀ ինտեգրում «Բնակչության պետական ռեգիստրի» հետ:

Այունուհետև զեկուցմամբ հանդես եկավ «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ աշխատակից Ռոբերտ Գրիգորյանը: Ներկայացվեցին Արարատի մարզի քաղաքային համայնքների կայքերը, կատարվեց համեմատական վերլուծություն: Մասնավորապես, մատնանշվեցին այն գործոնները, որոնք նպաստում են համայնքային կայքերի վարման աշխատանքերի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև առկա թերությունները և դրանց վերացման ուղղությունները:

Ռ. Գրիգորյանի կողմից ներկայացվեց նաև ՀաՄաՏեղ ծրագրի համացանցային պորտալը` www.celog.am, նրա դերն ու գործառնական հնարավորությունները, ինչպես նաև ֆեյսբուքյան էջը: Շեշտվեց, որ այդ ռեսուրսները մեծ ծավալի տեղեկատվություն են պարունակում ՀՀ ՏԻՄ ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Այնուհետև Գ.Խաչատրյանը ըստ համայնքների ներկայացրեց ՏՀԶՎԿ կողմից անցկացված Արարատի մազի համայնքային  կայքերի մշտադիտարկման արդյունքները: Մասնավորապես, շեշտվեց, որ որոշ համայնքային կայքեր համացանցում հասանելի չեն, դրանցում առկա տեղեկատվությունը ոչ միշտ է արդիական և պարբերական թարմացվող: Մարզպետարանի ներկայացուցչի և համայնքապետարանների աշխատակիցների միջև ծավալվեցին մտքերի փոխանակություն առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Սեմինար-քննարկաման մասնակիցներին բաժավեցին «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» թերությունների և բարելավումների ուղղությունների բացահայտման  հարցաթերթիկներ և առաջարկվեց լրացնել այն ըստ բաժինների:

Միջոցառման ավարտին Գրիշա Խաչատրյանը ամփոփեց սեմինարի արդյուները, հայտնեց համագործակցելու պատրաստակամություն, հորդորեց աշխատանքի ընթացքում առաջացած յուրքանչյուր խնդրի կամ նոր գաղափարի դեպքում դիմել ՏՀԶՎԿ ՀԿ:


«Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը (մասնակցային էլեկտրոնային գործիքներ և դրանց կիրառման առանձնահատկությունները - Արարատի մարզի համայնքների կայքերի օրինակը)» http://infosys.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1634#.WM_LJ9SLTGg

0



Օրացույց


Սպտ

27

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ