ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԿԱՊԱՆ ԵՎ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ

11:39, ապրիլի 05, 2017

Մարտի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը` ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքներում իրականացրեցին մի շարք վտանգավոր տարածքների (սելավավտանգ, սողանքավտանգ, քարաթափման վտանգի ենթակա տարածքներ, պոչամբար, սելավատար) նկարահանում` անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ:

Նկարահանման արդյունքները օգտագործվելու են սելավավտանգ և սողանքավտանգ տարածքների, սելավատարերի ողջ երկայնքի, քարաթափման վտանգի տակ գտնվող, պոչամբարների տարածքների և նշված վտանգների ծագման դեպքում խոցման ենթակա տարածքների մոդելավորման համար։ Ստացված արդյունքները հետագայում համադրվելու է երկարշարժի դեպքում երկրորդային խոցման գոտիների տվյալների հետ, որը հնարավորություն կտա ճշգրտել արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման ուղիները, բարձրացնել ԱԻ-ում փրկարարական ուժերի բաշխվածության կառավարման արդյունավետությունը և կնպաստի աղետների ռիսկի նվազեցմանը։

Ուսումնասիրությունն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։

Ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներն անօդաչու թռչող սարքերի կիրառման դասընթացներ են անցել և ստացել համապատասխան որակավորում ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետների կողմից:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով:

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԿԱՊԱՆ ԵՎ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ

2



Anonymous

vVqCB6 http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO.com

12:59, փետրվարի 17, 2018


Anonymous

I'd like to order some foreign currency http://avanafil.blog.hu/ image avanafil painter cat The disappointment has seen Glaxo shares drop 31.5p to 1634.5p, and analysts at Berenberg cut their price target from £18.70 to £18.45 but kept their buy rating. Savvas Neophytou at Panmure Gordon said:

06:04, դեկտեմբերի 06, 2017


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ