ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Համայնքային կայքը որպես հանրային մասնակցության գործիք

10:41, հուլիսի 02, 2017

Հունիսի 29-ին ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ «Ինչու՞ և ինչպե՞ս մասնակցել հանրային կառավարմանը. համայնքային կայքը որպես հանրային մասնակցություն ապահովող գործիք» միջոցառումը, որի ընթացքում Իջևան Ինֆոտան կողմից ներկայացվեց Ijevancity.am կայքի մշտադիտարկման արդյունքները:

Մշտադիտարկման նպատակն է գնահատել Իջևան համայնքում մասնակցային գործիքների հասանելիությունն ու հանրության կողմից դրանց օգտագործման մակարդակը ՝ զուգահեռներ անցկացնելով օրենքով սահմանվածի և իրականության միջև: Կայքի օգտագործման հետ կապված մի շարք բացթողումներ, որոնք քարտեզագրվել են մշտադիտարկման ժամանակ, ամիջապես արձագանք են գտել համայնքապետարանի կողմից և կատարվել են համապատասխան շտկումներ:
Կայքում արդեն իսկ հասանելի են համայնքի ղեկավարի և ավագանու բոլոր որոշումները: Ուղղվել է նաև դրանց ժամանակագրությունը, որն առավել որոնելի է դարձնում առկա որոշումները: Իսկ կայքի ՏԻՄ բաժնում կարող եք այժմ տեսնել գործող ավագանու բոլոր անդամներին, ինչպես նաև ծանոթանալ այն կանոնակարգին ըստ որի կարգավորվում է ավագանու աշխատանքը:Նշենք որ ըստ ՏԻՄ օրենքի 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքը պետք է ունենա պաշտոնական համացանցային կայք, որի ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը՝ սույն օրենքով և համայնքի ավագանու սահմանած կարգով:
Համայնքային կայքի միջոցով արդեն իսկ  ուղիղ հեռարձակվում են Իջևան համայնքի ավագանու նիստերը:

 


Իջևան Ինֆոտուն

0



Օրացույց


Սպտ

27

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ