ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Համայնքների խոշորացման ծրագիրը աշնանը նոր թափ է հավաքելու. «Հրապարակ»

09:30, հուլիսի 17, 2017

Աշնանը նոր թափ կհավաքի համայնքների խոշորացման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թ․ մարտ։ Գրեթե վերականգնվելու են նախկին շրջկոմները։ Օրինակ, Շիրակի մարզում 10 համայնք է կազմավորվելու, այսօր 79-ն է։ Մյուս մարզերի վերաբերյալ դեռ թվեր չկան. այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Ի դեպ, ԱԺ ընտրություններից դուրս մնացածներից ոմանք անհամբեր սպասում  են խոշորացմանը, որից հետո ՏԻՄ նոր ընտրություններ են հայտարարվելու, և հնարավորություն է ստեղծվելու խոշորացած համայնքների ղեկավարի պաշտոն ստանձնել։ Օրինակ՝ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանը պատրաստվում է կրկին քաղաքապետի հայտ ներկայացնել Թալինում»,-հավելել է թերթը։


Համայնքների խոշորացման ծրագիրը աշնանը նոր թափ է հավաքելու http://www.panorama.am/am/news/2017/07/14/%D5%80%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF/1807515

0



Օրացույց


Սպտ

27

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ