ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Փաստ». Համայնքների ղեկավարներն ընդհանուր հայտարարի չեն գալիս

05:51, սեպտեմբերի 20, 2017

Նոյեմբերի 5–ին Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքում ընտրություն է տեղի ունենալու՝ համայնքի ղեկավար են ընտրելու: Մարմաշենի կազմի մեջ մտնող համայնքների գործող գյուղապետերից շատերը ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին։ Ըստ «Փաստ»–ի աղբյուրի, մարզի ՀՀԿ կառույցը հրավիրել է ՀՀԿ–ական համայնքի ղեկավարներին և առաջարկել, որպեսզի իրենք միասին համաձայնության գան, թե որ համայնքի ղեկավարին առաջադրի կուսակցությունը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տրված ժամանակը լրացել է, սակայն համայնքի ղեկավարները դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի: Այստեղ յուրաքանչյուր համայնքի գործող գյուղապետ իրեն է տեսնում թեկնածուի դերում։ Համայնքների խոշորացման ծրագրով պայմանավորված 2017 թվականի նոյեմբերի 5–ին հանրապետության 34 համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նոյեմբերի 5–ին Շիրակի մարզում համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է ձևավորել ևս երեք փունջ՝ Ախուրյան, Մարմաշեն և Անի: Մարմաշենի փնջի մեջ միավորվել են 15 համայնք (Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Հացիկ, Վահրամաբերդ, Կարմրաքար, Կրաշեն, Հովունի, Մեծ Սարիար, Ջաջուռ, Ջաջուռավան, Քեթի, Փոքրաշեն, Շիրակ, Մարմաշեն): Source -Hayastan24.com

Համայնքների ղեկավարներն ընդհանուր հայտարարի չեն գալիս

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ