ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում բացվել են նախակրթարաններ

10:03, հոկտեմբերի 02, 2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը մասնակցել է Գեղարքունիքի մարզի Վարսեր, Վաղաշեն եւ Գեղարքունիք գյուղերի միջնակարգ դպրոցներում նախակրթարանների բացման արարողությանը: Նորաբաց կենտրոնների նպատակն է՝ համապատասխան գիտելիք ու հմտություն հաղորդել 5-6 տարեկան երեխաներին: Նշված համայնքների երեխաները վերջին երկու տասնամյակների ընթացքում զրկված են եղել նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Գեղարքունիքի նորաբաց նախակրթարանում ընդգրկված են 27, Վաղաշենում՝ 39 եւ Վարսերում՝ 15 նախադպրոցական տարիքի երեխա:

Նախակրթարաններ հիմնվել են նշված համայնքների դպրոցների շենքերում՝ <<Սեյվ դը չիլդրեն>> կազմակերպության կողմից՝ վերոնշյալ համայնքների կողմից կատարված մասնակի ներդրումներով եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ:

<<Սեյվ դը չիլդրեն>> կազմակերպության միջոցների հաշվին եւ համայնքապետարանների համաֆինանսավարմամբ նախակրթարանների խմբասենյակները հիմնանորոգվել են ամբողջությամբ, ապահովվել անհրաժեշտ կահույքով ու գույքով: Ծրագիրն իրականացվում է կարողությունների զարգացման եւ ռեսուրսների մոբիլիզացման գաղափարի ներքո՝ դպրոցի աշխատակազմի եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ: 
Նախակրթարանների աշխատակազմերը մասնակցել են այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կարճաժամկետ ուսուցման կազմակերպման դասընթացներին: 

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում բացվել են նախակրթարաններ http://mtad.am/hy/news/item/2017/09/28/mtad5/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ