ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Համայնքների խոշորացման եւ քաղաքապետերի ընտրություններ Լոռիում. առաջադրումները սկսվել են

06:03, հոկտեմբերի 03, 2017

Լոռու մարզի մի շարք համայնքներում նոյեմբերի 5-ին տեղի կունենան համայնքների խոշորացման ընտրություններ, որի ժամանակ բնակչությունը նաեւ արդեն իսկ խոշորացված համայնքի քաղաքապետ կընտրի:

Խոշորացման ընտրություններ տեղի կունենան մարզի 3` Թումանյանի, Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջաններում:

Թումանյանի տարածաշրջանի Ալավերդի քաղաքին կմիանան Աքորի, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Հաղպատ եւ Ջիլիզա գյուղերը:

Ախթալա քաղաքին` Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց եւ  Շամլուղ, Շնող համայնքին` Թեղուտ, Քարկոփ եւ Շնող գյուղերը: Օձուն համայնքին`Այգեհատ, Արդվի, Արեւածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի եւ Մղարթ գյուղերը:

Ստեփանավան խոշորացված համայնքին նախատեսվում է  միացնել Կաթնաղբյուր եւ Ուրասար գյուղերը:

Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ համայնքին կմիանան Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո եւ Վարդալուր համայնքները: Լոռի Բերդ գյուղին` Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով եւ Ուռուտ գյուղերը:

Տաշիրի տարածաշրջանում խոշորացված համայնքների երեք փունջ է նախատեսվում. Տաշիր քաղաքին կմիանան Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո եւ Սարատովկա համայնքները:

Մեծավան համայնքին` Ձյունաշող, Միխայլովկա եւ Պաղաղբյուր համայնքները, իսկ Սարչապետ համայնքին` Ապավեն, Արծնի, Ձորամուտ, Պետրովկա, Պրիվոլնոյե, Նորաշեն գյուղական համայնքները:

Լոռու մարզպետարանի ՏԻՄ վարչությունից Armtimes.com-ին հայտնեցին, որ թեկնածուների առաջադրման ժամանակահատվածը հոկտեմբերի 1-5-ն է: Իսկ ահա Գուգարքի եւ  Սպիտակի   տարածաշրջաններում, ինչպես նաեւ Թումանյանի տարածաշրջանի Դսեղ եւ Չկալով համայնքների խոշորացման ընտրությունները տեղի կունենան հաջորդ փուլերում:

Համայնքների խոշորացման եւ քաղաքապետերի ընտրություններ Լոռիում. առաջադրումները սկսվել են http://armtimes.com/hy/article/121769

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ