ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Մարզերի միավորման մասին խոսակցությունները հեքիաթ են, ՀՀ-ում 10 մարզ ենք ամրագրել. Դավիթ Լոքյան

01:50, հոկտեմբերի 06, 2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հեքիաթներ է համարում խոսակցություններն այն մասին, թե համայնքների խոշորացմանը հետևելու է մարզերի խոշորացում՝ հյուսիսային ու հարավային շրջանները միացնելու սկզբունքով:

Tert.am –ին այս մասին հայտնեց նախարարը` ընդգծելով. «Չկա նման բան, մենք հիմա պատրաստում ենք Տարածքային կառավարման մասին օրենք, որտեղ ՀՀ-ում ամրագրել ենք 10 մարզ»:

Նշենք, որ այս մասին խոսակցություններ շրջանառվում են հենց մարզպետարաններում:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում այս մասին, նման բան չկա: «Ես նման ինֆորմացիա չունեմ, և եթե երբևիցե նման խոսակցություններ լինեին, ես ինֆորմացված կլինեի»:

Անդրադառնալով մամուլում իր առաջիկա պաշտոնանկության մասին հրապարակումներին՝  վերջինս ասաց. «Մամուլում ինչ երևակայության արդյունք ասես կլինի»:

Մարզերի միավորման մասին խոսակցությունները հեքիաթ են, ՀՀ-ում 10 մարզ ենք ամրագրել http://www.tert.am/am/news/2017/10/04/Loqyan/2501656

1



Anonymous

IW1nAD https://goldentabs.com/

01:57, դեկտեմբերի 07, 2017


Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ