ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Դավիթ Լոքյանը կարևորել է համայնքներում սոցիալական ծառայությունների որակյալ մատուցումը և մասնագետների վերապատրաստումը

10:14, դեկտեմբերի 05, 2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» համատեղ ծրագրի մեկնարկին: Եռամյա ծրագիրը, որը ներգրավելու է Հայաստանի բոլոր մարզերն ու մայրաքաղաքը, իրականացվելու է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 1,600,000 ԱՄՆ դոլար:

Միջոցառման ժամանակ ներկա էին նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, ՀՀ մարզպետներ, համայնքային ծառայողներ, ՀՀ ՏԿԶ նախարարության ներկայացուցիչներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
Նախարար Դ.Լոքյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ այն համայնքների համար խիստ կարևորություն ներկայացնող խնդիր է լուծում: «Միջոցառման կարևորությունը մեծ է, քանի որ մեր տեղական ինքնակառավարման մարմինները համարվում են այն առաջնային օղակը, որն ուղղակի հարաբերվում է մեր բնակչության հետ: Բնակչություն, որն ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ և դրանց լուծումը մենք դիտարկում ենք ոչ թե միջնորդավորված, ոչ թե որոշակի հեռավորությունից, այլ ցանկանում ենք, որ այն լուծվի հենց բուն համայնքում, համայնքի ուժերով համայնքի մասնագետներով: Եվ այսօր ձեզ հետ միասին ֆիքսում ենք, որ ունենք փաստաթղթերի փաթեթ, գործընթացի որոշակի անցած ճանապարհ, քանի որ արդեն մեկ տարի խոշորացված համայնքերն ունեն իրենց համապատասխան մասնագետները սոցիալական ոլորտի համար»- նշել է նախարարը: Նա կարևորել է այն փաստը, որ USAD-ի և Վորլդ Վիժն կազմակերպությունների օժանդակությամբ արդեն իսկ հստակ ձևակերպվել է, թե ով է լինելու սոցիալական պաշտոնյան համայնքում, ինչ ֆունկցիաներ է իրականացնելու, պաշտոնի ինչպիսի անձնագիր է ունենալու, ինչ հմտությունների է տիրապետելու։ Ներկաներին Դ. Լոքյանը տեղեկացրել է, որ կառավարության և Համաշխարհային բանկի համապատասխան ծրագրով ստեղծվող սոցիալական աջակցության կենտրոնները միաձուլվում են համայնքային սոցիալական գրասենյակների հետ և 2019 թվականին ամբողջական փոխանցվելու են համայնքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի գործընկերներին, նաև վստահեցրել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել սոցիալական աշխատողների վերապատրաստման հարցում:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Դեբորա Գրիզերն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ակտիվ համագործակցության համար, նշել է, որ իրենք կարևորում են սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության և տեղական գործընկերների հետ սերտ ու շարունակական համագործակցությունը: «Նոր ծրագիրը հենվելու է սոցիալական պաշտպանության և տեղական ինքնակառավարման ոլորտներում Հայաստանի կառավարության բարեփոխումներին աջակցող ԱՄՆ ՄԶԳ այլ ծրագրերի ձեռքբերումների վրա:Հայաստանի 264 համայնքներում ավելի քան 50 համայնքային սոցիալ աշխատող կներդրվեն ծրագրի արդյունքում` հզորացնելով սոցիալական պաշտպանության ոլորտը համայնքային մակարդակում և արձագանքելով խոցելի մարդկանց կարիքներին»,-ասել Դեբորա Գրիզերը:

Առաջիկա տարիների ընթացքում, ծրագիրը կաջակցի տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը, ինչպես նաև սերտորեն կաշխատի թիրախային համայնքների հետ՝աջակցելով սոցիալական խնդիրներիհայտնաբերման, կանխման և հասցեագրմանկարողությունների զարգացմանը՝ այդպիսով խթանելով Հայաստանում համայնքային սոցիալական ծառայությունների կայացումը:


Դավիթ Լոքյանը կարևորել է համայնքներում սոցիալական ծառայությունների որակյալ մատուցումը և մասնագետների վերապատրաստումը

0



Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ