ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են գյուղոլորտին առնչվող ներդրումային նոր ծրագրերը

09:44, հունվարի 12, 2018

Գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն մի շարք  ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով, որը վարում էրնախարարի տեղակալ Ռոբերտ  Մակարյանը: 

Խորհրդակցությանը մասնակցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի,  «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:

Ընդհանուր առմամբ, ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 6 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում նախատեսվում է հիմնել  շամպայն գինիների գործարան, Լոռիում ընդլայնել հատապտուղների, մասնավորապես` ազնվամորու արտադրությունը, Գեղարքունիքի մարզում հիմնել կերերի արտադրություն ձկնարդյունաբերական և անասնապահական տնտեսությունների համար և այլն:

Խորհրդակցության ընթացքում փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է մարզերից ներկայացվող ծրագրերի սուբսիդավորման կարգը, և առաջիկայում ձևավորվելու է հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, որն ըստ հաստատված չափորոշիչների՝ կորոշի ծրագրերի սուբսիդավորման չափը:

Պատասխանատուները շահառուների հետ քննարկել են ներկայացված ծրագրերի  արդյունավետությունը, ֆինանսական գնահատականներն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են գյուղոլորտին առնչվող ներդրումային նոր ծրագրերը

0



Օրացույց

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ