ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Իջեւան ինֆոՏունը՝ փոփոխություններ նախաձեռնող կենտրոն

12:38, հունվարի 12, 2018

ԻնֆոՏները քաղացիների համար տեղեկատվություն ստեղծող եւ սփռող հզոր կենտրոններ են, որտեղ կենտրոնացված են տեղեկություններ ստեղծելու համար անհրաժեշտ մարդկային եւ տեխնիկական ռեսուրսներ: ԻնֆոՏների հիմնական նպատակը հանրային իրազեկության մակարդակԻ բարձրացումն ու քաղաքացիական հասարակություն ձեւավորումն է: ԻնֆոՏների ցանցը գործում է ՀՀ 8 քաղաքներում՝ Արարատ, Արմավիր, Գյումրի, Իջեւան, Մարտունի, Վայք, Վանաձոր եւ Սյունիք: 

Ինֆոտուն ծրագիրն Իջեւանում իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը, իսկ համակարգողը Վարսիկ Ներկարարյանն է: Մասնաճյուղն հիմնադրվել է 2013 թվականի հուլիսին: Իջեւան ինֆոՏան նպատակն է հզորացնել երիտասարդների եւ հասարակական կազմակերպությունների կարողությունները, զարգացնել եւ բարձրացնել վերջիններիս դերը համայնքային կյանքում, ինչպես նաեւ Տավուշում խթանել մեդիագրագետ հասարակության ձեւավորմանն ու նոր մեդիագործիքների կիրառմանը:

Իջեւան ինֆոՏունը պարբերաբար կազմակերպում է «Մեդիագրագիտության» դասընթացներ՝ նպաստելով տարածաշրջանում գրագետ մեդիա սպառողների ձեւավորմանը: Այն իրականացնում է քաղաքացիական լրագրության դասընթացներ՝ երիտասարդությանը ներգրավելով համայնքային խնդիրների վերհանման, բարձրաձայնման, լուծման, վերահսկման, իրադարձությունների լուսաբանման գործընթացներում:

Իջեւանի ինֆոՏուն-1

ԻնֆոՏանը կազմակերպվում են նաեւ հանրային միջոցառումներ՝ ուղղված համայնքներում սոցիալական ապակենտրոնացման, թափանցիկության, հաշվետվողականության վերաբերյալ գիտելիքների ավելացմանը: ԻնֆոՏան կարեւոր մասն է կազմում նաեւ երիտասարդության միջոցով համայնքային, սոցիալական եւ տեղեկատվական խնդիրների լուծման ապահովումը «Մարդամեջ» սոցիալական նորարարական ճամբարների կազմակերպման գործում:

Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի ծրագրերի պատասխանատու Էմիլյա Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշում է ․ «Մեր հաջողություններից կընդգծեի կամավորության դերի բարձրացումն Իջեւանում ու հարակից համայնքներում: Միայն «Մեդիագրագիտության» վերապատրաստման 3 փուլերին մասնակցել է ավելի քան  40 երիտասարդ, իսկ չորրորդ փուլը դեռ ընթանում է:

Իջեւանի ինֆոՏունն այս պահին ունի ավելի քան հինգ տասնյակ անդամ իր ակտիվ խմբում եւ շատ ավելի մեծ թվով մասնակիցներ տարբեր ծրագրերում:  Այն բաց կառույց է․ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դառնալ նրա մասնակիցն ու ձեւավորողը, ինչպես նաեւ մասնակցել ինֆոՏան կողմից կազմակերպվող ծրագրերին եւ ունենալ մասնակցություն իր համայնքի զարգացման գործում, քանի որ ինֆոՏան յուրաքանչյուր քայլ ի վերջո միտված է դրան:

Լիլիթ Այվազյան

Լուսանկարները` Իջեւան ինֆոՏան

Իջեւան ինֆոՏունը՝ փոփոխություններ նախաձեռնող կենտրոն http://www.asparez.am/infotun-ijevan_hy/#.Wlhzf66WaM8

0



Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ