ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Գյումրի ինֆոՏունը բաց է բոլորիս համար

07:18, փետրվարի 01, 2018

Հարցազրույց մեդիա փորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ

-Ալեքսանդր, ե՞րբ է ստեղծվել Գյումրի ինֆոՏունը եւ ո՞ւմ նախաձեռնությամբ: 

-Գյումրի ինֆոՏունը ստեղծվել է 2011 թվականին` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից «ԱՄՆ ՄԶԳ»-ի ֆինանսավորմամբ:

— Ի՞նչ գործունեություն է ծավալում, ինչո՞վ է զբաղվում։

-Այժմ ինֆոտունը բաղկացած է երկու մասից, որոնք առանձին-առանձին շատ մեծ նշանակություն ունեն Գյումրի քաղաքի եւ հարակից համայնքների զարգացման համար: Առաջին մասը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում է, որի շևջանակում իրականացվում են մեդիագրագիտության եւ քննադատական մտածողության դասընթացներ` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ: Երկրորդ մասով ինֆոՏունն իրականացնում է հանրային մասնակցության խթանմանն ու այդ գործընթացում սոցիալ-նորարարական գործոնների ապահովմամբ համագործակցային ծրագիր տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Ծրագրի այս մասն իրականացվում է «ՀաՄաՏեղ»-ի՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառվարմանը» ծրագրի շրջանակներում` «Համայնքային ֆինանսիստների միավորման» հետ համագործակցելով:

ԻնֆոՏները, բացի իրենց ուղղորդված երկու մասերից, իրականացնում են նաեւ այլ գործոններ: Վերջիններիս մոտ առաջնահերթ է անվճար ծառայությունների մատուցումը քաղաքացիներին, քանի որ այն համարվում է տեղեկատվություն տարածող կենտրոն: Այն քաղաքացիներին տրամադրում է անվճար համացանց, նոթ բուքեր եւ մատուցում Սախարովի կենտրոնի, ռեսուրս կենտրոնի եւ գրադարանի հնարավորությունները, իրավաբանի անվճար խորհրդատվությունները:

-Ո՞վ է համակարգում աշխատանքը:

-Այժմ Գյումրի ինֆոՏան ներկայացուցիչները երեքն են, նախագծի ղեկավար Արմեն Պետրոսյան, նախագծի համակարգող Լուիզա Զաքեյան, մեդիա փորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյան:

-Կա՞ն արդյոք համագործակցող կառույցներ:

-Գյումրի ինֆոՏունն ակտիվորեն համագործակցում է տեղական լրատվամիջոցների, Գյումրու համայնքապետարանի, մի շարք հասարակական կառույցների եւ հիմնադրամների հետ` փորձելով իր օրինակով ցույց տալ առանց ներդրումների արդյունքի հասնելու հաջողության բանաձեւը:

-Արդյո՞ք երիտասարդներն հետաքրքրված են։

-Գյումրի ինֆոՏան հերթական ուղղություններից մեկը երիտասարդություն է: Այս ոլորտում ինֆոՏունն իրականացնում է բազմաթիվ դասընթացներ` ելնելով իր կամավորների եւ շահառուների կարիքներից, հնարավորություն է տալիս պատրաստվել եւ վերապատրաստվել նրանց տեղական եւ միջազգային հարթակներում: Յուրաքանչյուր տարի ինֆոտներն իրականացնում են «Մարդամեջ» սոցիալ նորարարական ծրագիրը, որի շրջանակներում, ինֆոՏները կենտրոնաձիգ կառավարման տարբերակով հավաքվում են մեկ վայրում և քննարկում իրենց համայնքներում հին խնդիրների նորովի լուծումների հնարավորությունները, որից հետո հաջողված ծրագրերը ֆինանսավորովում են եւ կյանքի կոչվում:

-Արդյո՞ք սպասելիքներն արդարացվել են։

-Յոթնամյա իր գործունեության ընթացքում Գյումրի ինֆոՏունն իրականացրել է քաղաքացիական լրագրության 3 կուրս, մեդիագրագիտության 6 կուրս, «Մարդամեջ» ՍՆ 4 հավաքներ, բազում այլ դասընթացներ:

Կենտրոնը կարողացել է ապահովել 800 քաղաքացիների նոր էլեկտրոնային փոստեր Gmail համակարգում, պատրաստել է 50-ից ավելի քաղաքացիական լրագրող, ունեցել է 100-ից ավելի մեդիագրագիտության դասընթացների ուսանողներ, պատրաստել է համայնքի զարգացմանը խթանող 7 կայք:

— Բացի Գյումրի քաղաքից էլ որտե՞ղ կարող ենք գտնել ինֆոՏուն։

-Սկզբնական շրջանում ինֆոտների ցանցը բաղկացած էր 5 ինֆոտներից, այժմ դրանք 8-ն են, գտնվում են ՀՀ 8 մարզերի մարզկենտրոններում` բացառությամբ Արագածոտնի եվ Կոտայքի մարզերի:

— 2018 թվականին ինչպիսի՞ սպասելիքներ ունենանք Գյումրի ինֆոՏնից:

-2018 թվականի ընթացքում Գյումրի ինֆոՏունը նախատեսում է իրականացնել Գյումրի համայնքի հանրային տրանսպորտի վերահսկմանն ու թվայնացման ուղղված մի ծրագիր, որի շրջանակներում նախատեսում է տրանսպորտին ապահովել GPS/GPRS նավիգացիոն սարքերով, ստեղծել հավելված եւ կայք, որի միջոցով քաղաքացիները կկարողանան միանալ ինտերակտիվ քարտեզին եւ տեսնել, թե հենց այդ պահին, որ համարի երթուղայինը Գյումրու որ փողոցում է գտնվում:

Առաջիկայում պլանավորվում է անդրադառնալ նաև Գյումրիում հեծանվային արահետների եւ հեծանիվների համար նախատեսված կանգառների ստեղծմանը, համայնքապատկան լքված եւ/կամ չօգտագործվող տարածքների բարեկարգմանն ու ի շահ հանրության շահագործմանը, եվ պայթուցիկ եվ դյուրավառ նյութերի ազատ վաճառքի, դրանցում անչափահասների ներգրավվածության և տուժածների պատմությանը՝ փորձելով օրենսդրական դաշտում իրականացնել փոփոխություններ, եվ առհասարակ, արգելել դրանց վաճառքը:

Հարցազրույցը՝ Շուշան Երանոսյանը

Լուսանկարները` Ա.Մարտիրոսյանի

 

Ասպարեզ http://www.asparez.am/gyumri-infotun_hy/#.WnMu5K6WbDf

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ