ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ի վերջո ինչի՞ կհանգեցնի համայնքների խոշորացումը

09:44, փետրվարի 06, 2018

2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»՝ հիմնավորելով՝ որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից:

Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը սկսել է 2016թ-ի փետրվարին 14-ից, գործընթացը շարունակվում է։ Համայնքների խոշորացման ծրագիրը 2019 թվականին կավարտվի։ Նախկին 915 համայնքի Արդյունքում համայնքների թիվը մոտավոր հաշվարկով կունենանք մոտ 120-140 խոշորացված համայնք։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:

Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարծում է ՝ համայնքների խոշորացումը պետք է հիմնական նպատակներ հետապնդեր, այն է՝ բարձրացնել տեղական ինքնակառավարման արդյունավետությունը և համայնքներում ծրագրային զարգացումը կարողանայինք ավելի մեծացնել։ Այս պարագայում մենք չենք հասցրել այս ուղղություններով հաջողություններ գրանցել։ Այս մասին Վարդան Բոստանջյանը նշեց ScanNews.am-ի հետ զրույցում։

«Գոյություն ունի ՏԻՄ եվրոպական խարտիա, օրենք, որտեղ միարժեքերեն՝ որպես սկզբունք, նշվում է ՝ ցանկացած տարածաշրջանում հնարավոր է տեղական ինքնակառավարում կազմակերպել՝ բացառապես այն պայմաններում, երբ կա համապատասխան անհրաժեշտ աշխատուժ և կան ֆինանսական հնարավորթյուններ, այսինքն՝ այս երկուսը պարտադիր պայման են տեղական ինքնակառավարում կազմակերպելու համար։ Հանգամաների բերումով՝ ՀՀ-ում հիմնարար 15 համայնքների պարագայում ակնհայտորեն կոտրտվածությունն այնքան մեծ էր, որտեղ և՛ ֆինանսական հնարավորությունները, և՛ աշխատուժը՝ որպես այդպիսին բավարար չէին իսկական, արդյունավոր տեղական ինքնակառավարում իրականացնելու համար։ Հիմա մենք պարտադրված էինք խոշորացնել համայնքները»,- նշեց Վարդան Բոստանջյանը։

Վերջինս շեշտեց՝ համայնքների խոշորացման թեմային զուգընթաց՝ անընդհատ խոսվում է գումարներ խնայելու մասին, բայց այդ խնայողությունները պետք է տեղին, փաստարկված լինեն։

«Եղել է դեպք, որ ասել են՝ ինչ-որ բնակավայրում դպրոցը փակել են, այն դպրոցը, որն ունեցել է երկու աշակերտ։ Դրա արդյունքում խնայվել է 13 մլն դրամ․ սա խնայողություն չէ, պարզապես այլընտրանք չունենալու տարբերակ է։ Այս պարագայում եկե՛ք դադարենք խոսել խնայելու մասին, քանի որ մենք պետք է մի բան հասկանանք․ խոշորացման արդյունքում կկարողանա՞նք ֆինանսական ռեսուրսների ու աշխատուժի մոբիլիզացիա իրականացնել, որոնք կարող են ծրագրեր իրագործել։ Իսկ եթե ծրագրեր չեն իրագործվելու, նշանակում է՝ նման խոշորացումը ինքնանպատակ է եղել»,- ասաց Վարդան Բոստանջյանը։

Վերջինս շեշտեց՝ պետք չէ մտածել, որ համայնքային բյուջեների հիմնական նպատակը համայնքապետարանի աշխատանիցների աշխատավարձն ապահովելն է։

«Ցանկացած պետական ու տեղական ինքնակառավարում նշանակում է՝ տվյալ հանրության համար ամենատարբեր ծրագրեր, նախագծեր իրականացնել, իսկ դրա համար անհրաժեշտ է համայնքի ղեկավար, հաշվապահ, քարտուղար․․․․ Հանրային բյուջեները՝ համայնքային թե պետական, երբեք չեն հանդիսանում որպես զբաղվածության ապահովման ինստիտուտներ»,- ասաց Բոստանջյանը։

Պատգամավորը հիշեցրեց՝ մեր երկիրը մեծ ֆինանսական հնարավորություններ չունի, հետևաբար որոշակի հարցերում կարող են խնդիրներ ի հայտ գալ։

«Եթե մի դպրոցում ընդամենը մի քանի աշակերտ է սովորում, անկախ դրանից՝ այդ դպրոցը պիտի ունենա տնօրեն, ուսուցչական կազմ, տեխնիկական աշխատողներ, այսինքն՝ ստացվում է՝ սուղ ֆինանսական հնարավորություն ունեցող երկրում մեծ գումարներ են ծախսվում․ այս պարագայում տրամաբանության մեջ չի տեղավորվում տվյալ նդպրոցի գործելու հանգամանքը, բայց, այդուամենայնիվ, բոլոր դեպքերում երեխաների իրավունքները, նրանց՝ կրթություն ստանալու իրավունք մենք չպիտի խախտենք։ Եվ, ուրեմն, մենք պետք է կարողանանք երեխաների համար ապահովել տրանսպորտային միջոցներ, որպեսզի նրանք գնան մոտակա դպրոցը, ապա տուն վերադառնան»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը։

Անի Պողոսյան

Ի վերջո ինչի՞ կհանգեցնի համայնքների խոշորացումը https://scannews.am/news/view/11020.html

1



Anonymous

De ete aydqan xeloq eq, apa i gitutyun asem dzez vor dproci orinaky hech kap chuni voch texakan inqnakaravarman ev voch el xoshoracman het. Qani vor hanrakrtutyuny chi mtnum TIM-eri liazorutyunneri mej. Nor eq oremqn yndunel. Texyak el cheq inch tveciq hamaynqnerin ev inch aydpes el chtveciq. Aydpes el erkir eq karavarum...

01:36, փետրվարի 06, 2018


Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ