ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինչո՞ւ է անհրաժեշտություն ծագել միջհամայնքային միավորումներ ստեղծել. ԱԺ-ն քննարկում է օրինագծերի փաթեթը

05:08, փետրվարի 06, 2018

Սահմանադրության փոփոխությամբ սահմանվել են միջհամայնքային միավորումները, որոնք կարող են ձեւավորվել եւկու եղանակով՝ կամավոր եւ կառավարության կողմից՝ հանրային շահերից ելնելով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում «Միջհամայնքային միավորումների մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացնելիս նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա խոստովանեց, որ թեեւ մինչեւ հիմա էլ օրենքով սահմանված են եղել միջհամայնքային միավորումները, սակայն իրականության մեջ դրանք սպասված արդյունավետությամբ չեն ձևավորվել և առավել ևս չեն գործել: Տերտերյանը նշեց, որ այս նախագծով սահմանվում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները: Ըստ այդմ, իջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորությունները: Նրա խոսքով, միջհամայնքային միավորումը կարող է ունենալ գույք, ունենալ եկամուտներ, ծախսեր, կնիք. «Միջհամայնքային միավորման խորհուրդն իրավունք ունի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ անհատական իրավական ակտեր: Միջհամայնքային միավորումը կստեղծվի ավագանիների կողմից կամ օրենքով: Կանոնադրությամբ կսահմանվեն միջհամայնքային միավորումների լիազորությունները, միավորման անվանումն ու նստավայրը, համայնքների բյուջեներից միավորման ֆինանսավորման սկզբունքները, եկամուտների ձեւավորման աղբյուրները: Միավորման լիազորությունները պատվիրակված կլինեն: Միջհամայնքային միավորումների ղեկավարությունը կլինեն խորհուրդները եւ դրանց նախագահները: Խորհուրդները կազմված կլինեն համայնքների ղեկավարներից եւ ավագանու մեկական անդամներից: Խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով՝ 5 տարի ժամանակով»,-ասաց փոխնախագահը: Նշվեց նաեւ, որ միջհամայնքային միավորումները կենսական խնդիր լուծելու համար մի շարք համայնքների, այդ թվում կամավոր սկզբունքով գործող կառույց է: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նկատեց, որ մի կողմից պետությունը խոշորացնում է համայնքները, հիմա էլ միջհամայնքային միավորումներ է ստեղծում. «Օրինակ Մեղրիի նախկին շրջանը մեկ համայնք է, ու եթե Սյունիքի մարզում նման մեծ համայնքները միջհամայնքային միավորում ստեղծեն, բա մարզպետարաններն ի՞նչ են անելու: Նման միավորումներ ձեւավորելով համոզվա՞ծ եք, որ արտագաղթը նվազելու է, պայմաններ են ստեղծվելու համայնքների ենթակառուցվածքների զարգացման համար»,-հարց ուղղեց Մելքումյանը: Ի պատասխան Վաչե Տերտերյանն ասաց, որ այս պահին կա 52 խոշորացված համայնք, որոնք միավորում են 462 համայնքներ. «Սյունիքի մարզի 8 խոշորացված համայնքները դասական տեղական ինքնակառավարման մարմիններ են, մինչդեռ միջհամայնքային միավորման պարագայում դրանք ստեղծվում են որոշակի խնդիրներ լուծելու համար՝ օրինակ տարածական պլանավորում, քաղաքացիական կացության ակտերի սպասարկում, մարզային ճանապարհների պահպանում եւ այլն»:

Ինչո՞ւ է անհրաժեշտություն ծագել միջհամայնքային միավորումներ ստեղծել. ԱԺ-ն քննարկում է օրինագծերի փաթեթը https://news.am/arm/news/434953.html

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ