ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«ՏԻՄ-երում կիրառվող էլեկտրոնային գործիքները և իրականացված առցանց քննարկումների փորձը» թեմայով սեմինար-քննարկում

06:40, փետրվարի 23, 2018

2018թ փետրվարի 21-ին ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «ՏԻՄ-երում կիրառվող էլեկտրոնային գործիքները և իրականացված առցանց քննարկումների փորձը» թեմայով սեմինար-քննարկում :

Սեմինարին մասնակցում ՀաՄաՏեղ համընկերության կազմակերպությունների տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանը, ով ներկայացրեց սեմինար-քննարկման նպատակները, ակնկալվող արդյունքները: Բանախոսը կարևորեց համայնքի բնակիչների կողմից էլեկտրոնային մասնակցային մեխանիզների կիրարկման խնդիրը:

 Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավար Վահան Մովսիսյանը: Վերջինս ՀՀ-ում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում կարևորեց էլեկտրոնային մասնակցային գործիքների ներդրումը և շարունակական կատարելագործումը: Հատկապես, շեշտադրվեց Աշտարակի համայնքապետարանում  իրականացված համայնքի բյուջեի առցանց քննարկման հաջողված նախադեպը:

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը  հանդես եկավ «Համայնքերում կիրառվող էլեկտրոնային գործիքները և իրականացված առցանց քննարկումների փորձը» թեմայով ընդարձակ զեկուցմամբ: Մասնավորապես, ներկայացվեց «էլ մասնակցության 2016թ ցուցիչը», համաձայն որի Հայաստանը 190 պետությունների շարքում զբաղեցնում է 86-րդ տեղը: Անցկացվեցին համեմատականներ տարածաշրջանի և ԱՊՀ այլ երկրների հետ: Արձանագրվեց, որ այս պահին ՀՀ-ում առկա են 240 համայնքային կայքեր, որոնցից 231-ը Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (հետագայում՝ ՀԿՏՀ) են, իսկ 9-ը՝ այլ կայքեր: Ապա անդրադարձ եղավ ՀԿՏՀ միջոցով առցանց մասնակցության գործիքների նկարագրությանը: Մասնավորապես, հարցումների, համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին նամակներ, բողոքներ, դիմումներ ներկայացնելու, իրավական ակտերի վերաբերյալ մեկնաբանություններ, կարծիքներ գրելու, սոցիալական ցանցերով տեղեկատվություն տարածելու, ավագանու նիստերի առցանց հեռարձակման և այլ մեխանիզմներին: Բերվեցին կոնկրետ օրինակներ, այս կամ այն գործիքի համայնքների պաշտոնական կայքերում կիրառման վերաբերյալ:

 

Զեկույցի վերաբերյալ եղան բազում հարցադրումներ:

 

Այնուհետև ելույթով հանդես եկավ Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ փորձագետ Դավիթ Մարգարյանը: Զեկուցումը վերաբերում էր հանրային քննարկումների անցկացման իրավական հիմքերին: Մասնավորապես, ներկայացվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 296Ն որոշման, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան կարգավորումները:

Ելույթով հանդես եկավ նաև ԱՄՆ ՄԶԳ համակարգող Արթուր Դրամփյանը: Նա Աշտարակի համայնքապետարանի կողմից անցկացված առցանց հանրային քննարկումը անվանեց «բեկումնային», քանի որ նման քննարկման անցկացման պահանջը եղել է և «ներքևից», ինչը վկայում է հանրային լայն հետաքրքրության մասին և «վերևից»: Այդ ձեռնարկը կարևոր է նաև նրանով, որ քաղաքացիների մոտ հավատ առաջանա, որ իրենց ձայնը լսելի է, և որ իրենք կարող են ազդել համայնքային մակարդակում ընդունվող որոշումների վրա: Մյուս կարևոր հանգամանքը առցանց քննարկման «գրագետ» լինելու հանգամանքն է, երբ ներկայացվում են ողջախոհ կարծիքներ, ճիշտ, կոնկրետ ձևակերպված առաջարկություններ:

Աշտարակ համայքի ղեկավարի տեղակալ Գևորգ Եղիազարյանի զեկուցը վերաբերում էր Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում ՝ www.ashtarak.am, իրականացված առցանց հանրային քննարկմանը 2018թ համայնքի բյուջեի նախագծի վերաբերյալ:  Կարևորվեց այն հանգամանքը, որ առցանց հանրային քննարկում անցկացնելու գաղափարի ծննդից անմիջապես հետո դիմել են ՏՀԶՎԿ նախագահ Գ.Խաչատրյանին, ով, օպերատիվ արձագանքելով, հաջորդ իսկ օրը ստեղծել է կայքի միջոցով նման քննարկում անցկացնելու հարթակ: Արձանագրվեց, որ առցանց քննարկումը դիտել է մոտ 500 օգտատեր, ինչը վկայում է հանրային լայն հետաքրքրության մասին:   Գ.Եղիազարյանը ներկայացրեց նաև վերլուծություն առցանց քննարկման անցկացման ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ: Որպես ուժեղ կողմեր նշվեցին. Արտահայտված կարծիները անկաշկանդ ու համարձակ էին, չկար մասնակիցների սահմանափակման խնդիր, ժամանակ և հնարավորություն կար նախապես բյուջեի նախագիծը ուսումնասիրելու համար և այլն: Որպես թույլ կողմեր առանձնացվեցին. քննարկման ժամկետն ավարտվելուց հետո կարծիքներ հայտնելու հնարավորությունը, կարծիք հայտնողի հետ կապի բացակայությունը, չի հաշվառվում առցանց քննարկումները դիտած օգտատերերի քանակը:

Այնուհետև սեմինարի մասնակիցների միջև ծավալվեցին մտքերի փոխանակություն, ներկայացվեցին առցանց քննարկումների համակարգը զարգացնելու նոր առաջարկներ:  Մասնավորապես, առաջարկվեց ստեղծել հնարավորություն կցելու առցանց քննարկման ամփոփաթերթը, ստեղծել հնարավորության SMS հաղորդագրությունների միջոցով առցանց քննարկման մասին քաղաքացիներին իրազեկման համար, ստեղծել հրարավորություն, որպեսզի օգտատերը քննարկմանը մասնակցելուց առաջ ընտրի գրանցվել կամ անանուն մասնակցել քննարկմանը, ստեղծել հրարավորություն քննարկման ժամանակահատվածը՝ սկիզբը և վերջը, սահմանելու համար:

Միջոցառման ավարտին Գրիշա Խաչատրյանը ամփոփեց սեմինարի արդյուները, հավաստիացրեց, որ քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները  ըստ առաջնահերթության կիրականացվեն: 


«ՏԻՄ-երում կիրառվող էլեկտրոնային գործիքները և իրականացված առցանց քննարկումների փորձը» թեմայով սեմինար-քննարկում

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ