ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի և Լոռու մարզերում ներդրվել է փոքր մանկապարտեզների մոդելը

02:07, մարտի 01, 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը փետրվարի 28-ին մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փոքր գյուղական համայնքների համար նախատեսված վաղ մանկական ուսումնառության ծախսարդյունավետ մոդելի առանձնահատկությունների ներկայացմանը: 
Մոդելը 2014-2015 թվականներին փորձարկվել է Սյունիքի մարզի ութ փոքր համայնքում, որից հետո 2017 թվականին գործարկվել է Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Աթան, Ահնիձոր, Շամուտ և Մարց բնակավայրերում: Այժմ Սյունիքի և Լոռու մարզերի 12 բնակավայրում այս ծառայություններից օգտվում է 140 երեխա: 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վ. Կարապետյանն իր բացման խոսքում կարևորել է ծրագիրը, ընդգծելով, որ մոդելը ոչ միայն երեխաներին ապահովում է նախադպրոցական ուսումնառության հնարավորությամբ, այլև համայնքում ստեղծում է աշխատատեղեր և դրական ազդեցություն ունենում համայնքի զարգացման վրա: 
Այն ստեղծվել է փոքր գյուղական համայնքների համար, որտեղ երեխաների թիվը փոքր է, մանկապարտեզ ունենալու համար նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցներ չկան, իսկ մոտակա քաղաքային մանկապարտեզը հեռու է: 
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը իր գործընկերների՝ ՀՀ ՏԿԶ և ԿԳ նախարարությունների հետ համատեղ նաև մշակել է մոդելի իրավական, ֆինանսական և ռազմավարական հիմնավորումների շրջանակը: Դրա մաս են կազմում ծախսերի և ծախսարդյունավետության մանրակրկիտ վերլուծությունն ու նախադպրոցական կրթության ոլորտի դաստիարակների համար նախատեսված մեթոդաբանական գործիքակազմը:
Ծրագիրն իրականացվում է «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի և Լոռու մարզերում ներդրվել է փոքր մանկապարտեզների մոդելը http://mtad.am/hy/news/item/2018/03/01/mtad03/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ