ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Վ.Տերտերյանն Ապարան խոշորացված համայնքում հանդիպել է ՏԻՄ ներկայացուցիչների հետ

05:19, մարտի 02, 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը փետրվարի 28-ին Ապարան խոշորացված համայնքում հանդիպում է ունեցել Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի,վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Վաչե Տերտերյանը խոսել է տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող փոփոխությունների և դրանք համայնքներում ճիշտ ներդնելու անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա համայնքի բնակիչներին որակյալ ծառայություններ մատուցել:
Անդրադարձ է կատարել համայնքային տնտեսական զարգացման ծրագրերի կազմման, ծրագրային բյուջետավարման, տնտեսական ծրագրերի սուբսիդավորման սկզբունքներին, բնակչության ռեգիստրի հասանելիության ապահովման հարցերին:
ՏԿԶ փոխնախարարը ՏԻ մարմինների հետ հանդիպմանը կարևորել է հողերի սեփականատերերի նույնականացման, համայնքների վարչական տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման հարցերը և հորդորել է կարգավորել այդ խնդիրները: 
Հանդիպմանն ավագանու անդամների և վարչական ղեկավարների կողմից հնչել են համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ, ՏԿԶ փոխնախարարը պատասխանել է ներկաների հարցերին: 
Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Աբրահամյանը ներկայացրել է համայնքում նախատեսված և իրականացվող ծրագրերի տարեկան պլանը:

Վ.Տերտերյանն Ապարան խոշորացված համայնքում հանդիպել է ՏԻՄ ներկայացուցիչների հետ http://mtad.am/hy/news/item/2018/03/01/mtadaparan/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ