ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններինմասնակցել է ընտրողների 44,91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող

02:51, մարտի 12, 2018

Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 20։00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 44,91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:

 

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 31 քաղաքացիներից 12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցած 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից:

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվել է 1-ական թեկնածու, իսկ Նորամարգ և Դեբետ համայնքներում քվեարկվել ենհամապատասխանաբար 3 և 4 թեկնածու: Ավագանու անդամի գրանցված 146 թեկնածուներիցինքնաբացարկի դիմում է ներկայացրել 8 թեկնածու: Ավագանու անդամի ընտրություններիքվեարկությանը մասնակցող 138 թեկնածուներից 75-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 62-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 1 թեկնածու՝ Հայ ՅեղափոխականԴաշնակցություն կուսակցության կողմից: Ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը իգականսեռի ներկայացուցիչներ են:

Արդյունքները կամփոփվեն այսօր:



Read more: https://armeniasputnik.am/armenia/20180312/10865871/tim-yntrutyunner-hayastan.html

Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններինմասնակցել է ընտրողների 44,91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ