ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ցածր մասնակցություն` Արմավիրի ՏԻՄ ընտրություններում

10:26, մարտի 13, 2018

Երեկ կայացած համայնքապետի ընտրություններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքումվերընտրվել է գործող համայնքապետ, միակ թեկնածու, ՀՀԿ անդամ Էդվարդ Միրզոյանը: Նրան դեմ է քվեարկել ընդամենը 1 քաղաքացի: Սակայն, նկատենք, որ բավականին ցածր է եղել մասնակցության թիվը: Ընտրելու իրավունք ունեցողների կեսից ավելին չի քվեարկել:

Մեծամորում 983 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 321 քաղաքացի, որից միակ թեկնածուին կողմ է քվեարկել 315 մարդ, դեմ` 1: Անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ:

Մարզի Դաշտ և Ծաղկալանջ համայնքներում էլ ավագանու ընտրություններ էին: Այստեղ նույնպես արձանագրվել է մասնակցության ցածր ցուցանիշ:

Դաշտ համայնքում ընտրելու իրավունք ունի 735 քաղաքացի, որից երեկ ընտրությանը մասնակցել է միայն 210-ը: Դաշտում ևս պայքար չկար: Ավագանու 5 տեղի համար «պայքարում» էր 5 թեկնածու: Դա է պատճառը, որ այստեղ ավագանու անդամ են ընտրվել ընդամենը 31 ձայնով: Բացառությամբ մեկ հոգու, ավագանու մյուս բոլոր անդամները մնացել են նույնը:

Ծաղկալանջում էլ 1160 ընտրողից քվեարկել է 332-ը: Այստեղ ևս մրցակցություն չի եղել: Ավագանու անդամ են ընտրվել 18-19 ձայնով:

Ցածր մասնակցություն` Արմավիրի ՏԻՄ ընտրություններում http://hetq.am/arm/news/86479/catsr-masnakcutyun-armaviri-tim-yntrutyunnerum.html

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ