ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Համայնքների տեղեկատվայնացման գործընթացը և համացանցի հասանելիության կարիքները Հայաստանի բնակավայրերում

12:18, մարտի 14, 2018

2018թ մարտի 13-ին ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Համայնքների տեղեկատվայնացման գործընթացը և համացանցի հասանելիության կարիքները Հայաստանի բնակավայրերում» թեմայով սեմինար-քննարկում համացանց մատակարարող ընկերությունների և համայնքապետարանների աշխատակիցների մասնակցությամբ:

Մասնավորապես, ներկայացվեցին ՀՀ-ում տեղի ունեցող վարչատարածքային բարեփոխումները, համայնքների խոշորացման գործընթացը և դրա արդյուները: Մարզ առ մարզ ներկայացվեցին խոշորացվող համայնքների փնջերը: Անդրադարձ եղավ համայնքների խոշորացման արդյունքում ՀԿՏՀ շահագործման  նոր մեխանիզմներին, քաղաքացիներին առցանց մատուցվող ծառայությունների գործիքակազմին:

Միջոցառման ընթացքում արձանագրվեցին նաև առկա խնդիրները: Մասնավորապես, հնչեց կարծիք, որ ինտերնետ մատակարար կազմակերպություններից պահանջվում է ապահովել համացանցի անվտանգությունը հակերային հարձակումներից, ինչի արդյունքում իրենք ձեռք են առնում համապատասխան քայլեր, սակայն դրանք էլ իրենց հերթին նոր խնդիրների, համացանցի դանդաղ աշխատանքի պատճառ է դռնում: Մյուս խնդիրն այն է, որ որոշ ինտերնետ մատակարար կազմակերպություններ «անվճար» կապ են տալիս համայնքապետարաններին, ինչը անբարեխիղճ մրցակցության, դեմպինգի օրինակ է: Առկա են նաև ինտերնետ հասանելիության խնդիրներ՝ կապված որոշ բնակավայրերի բարդ ռելևֆի հետ:

Քննարկման մասնակիցները ձևակերպեցին պահանջ ունենալ համայնքապետարաններին համացանցի հասանելիության ապահովման միասնական չափորոշիչներ ողջ երկրի համար:

Համայնքապետարանների հետ ամենօրյա աշխատանքում արձանագրված խնդիրներից են. ինտերնետ կապի արագությանը, դոմեյնային անվանումների գրանցման, իրական IP հասցեների փոփոխության, ռաութերների հասանելիության և բազում այլ հարցերի, որոնց լուծման առնչությամբ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ:

Քննարկման արդյունքում ձևավորված առաջարկների հիման վրա կստեղծվի փաստաթուղթ և կառաքվի բոլոր շահագրգիռ կազմակերպություններին:


Համայնքների տեղեկատվայնացման գործընթացը և համացանցի հասանելիության կարիքները Հայաստանի բնակավայրերում

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ