ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Միավորված համայնքներում տնտեսված միջոցները պետք է ուղղվեն բնակավայրերի զարգացմանը

09:44, մարտի 19, 2018

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ արտագնա խորհրդակցություններ անցկացրեցին Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Տաշիր, Լոռի Բերդ, Ստեփանավան և Գյուլագարակ միավորված համայնքներում, որոնց մասնակցում էին միավորված համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, ավագանու անդամներ: Խորհրդակցության նպատակը միավորված համայնքների առջև ՀՀ կառավարության կողմից դրված պահանջների, նրանց հետ տարվող աշխատանքների, համայնքներում իրականացվող ծրագրերի հստակեցումն էր: 
Վ. Տերտերյանը նշեց, որ միավորված համայնքների բյուջեները պետք է համաձայնեցվեն բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարների և ավագանու անդամների հետ և կազմվեն այնպես, որ կողմանպահ վերաբերմունք չցուցաբերվի որևէ բնակավայրի նկատմամբ:
«Այնպես չպետք է պատահի, որ մի բնակավայրում ավելի շատ ծրագրեր իրականացվեն, իսկ մյուսն անտեսվի: Պետք է կարևորվի ծրագրերի առաջնահերթությունը, նախընտրելի է, որ ծրագրերը հնարավորության սահմաններում համընդհանուր խնդիր լուծեն միավորված համայնքների բոլոր բնակավայրերի համար: Այսպես ասած՝ «արդարացի» բյուջեների կազմման հարցում մեծ է բնակավայրերի վարչական ղեկավարների և ավագանու անդամների դերակատարությունը, իսկ եթե բնակիչների կողմից դժգոհություններ հնչեն, ապա դրա մեղավորությունը դարձյալ վերջիններինս, ովքեր չեն կարողացել իրենց բնակավայրերում պատշաճ իրազեկում կատարել բյուջեների ծախսերի և իրականացվող ծրագրերի վերաբերյալ»,-ասաց փոխնախարարը: Վերջինս կարևորեց ամենօրյա անընդհատ համագործակցությունը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Լոռու մարզպետարանի հետ, որոնք մշտապես պատրաստ են մեթոդական և խորհրդակցական աջակցություն ցուցաբերել, որպեսզի միավորված համայնքները լիարժեք կայանան:«Մի բան է որևէ համայնք առանձին վերցրած, բոլորովին այլ է՝ խոշորացված համայնքը՝ աշխատաոճով, պահանջներով և պատասխանատվությամբ»,-ասաց նա: 

Վ. Տերտերյանն անդրադարձավ նաև համայնքների վարչական հաստիքների օպտիմալացման խնդիրներին՝ նշելով, որ դրանք պետք է լինեն առավելագույնը կոմպակտ, իսկ արդյունքում՝ տնտեսված միջոցները պետք է ուղղվեն բնակավայրերի զարգացմանը: Փոխարենը նա կարևորեց համայնքային ծառայությունների դերակատարությունը:
«Որևէ համայնքային ծառայություն չպետք է պակասի, եթե իհարկե դա չունի օբյեկտիվ և հստակ հիմնավորում՝ ասենք՝ մանկապարտեզներում երեխաների թվի զգալի նվազեցման հետևանքով խմբերի օպտիմալացում և այլն: Ընդհակառակն, վարչական մասի օպտիմալացման արդյունքում տնտեսված միջոցները կարող են ուղղվել մանկապարտեզներում նոր խումբ բացելուն, նոր դաստիարակ աշխատանքի ընդունելուն, եթե իհարկե դրա անհրաժեշտությունը կա»,-պարզաբանեց Վ. Տերտերյանը:

Նա կարևորեց նաև ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն ու գործավարությանն անցման գործընթացը՝ նշելով, որ հաշված ամիսներ անց այս ծրագիրը ևս լիարժեք կյանքի կկոչվի: 
Մարզպետ Ա. Նալբանդյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով կարևոր հարցերի բովանդակալի քննարկման համար, վստահեցրեց, որ փոխնախարարի կողմից առաջադրված խնդիրների ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում, համայնքային բյուջեների եկամտային և ծախսային մասերը, զարգացման ծրագրերը և տարեկան աշխատանքային պլանները խստորեն վերահսկվում են մարզպետարանի կողմից: Նա անդրադարձավ նաև պարտադիր կարգով համայնքներում անասնաբույժի հաստիքի ավելացմանը՝ կարևորելով այն և նշելով, որ վերջինս լրացուցիչ բեռ կավելացնի համայնքային բյուջեների վրա:
Մարզի ղեկավարը վստահեցրեց նաև, որ Վ. Տերտերյանի կողմից նշված ուղղություններով տարվող աշխատանքները հնարավոր կլինի ամփոփել արդեն իսկ առաջին կիսամյակի ավարտին: 
Նրանք պատասխանեցին նաև ներկաների հարցերին:

Միավորված համայնքներում տնտեսված միջոցները պետք է ուղղվեն բնակավայրերի զարգացմանը

1



Anonymous

iL84vg http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO.com

05:38, օգոստոսի 08, 2018


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ