ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Համայնքապետարանների պաշտոնական կայքերի զարգացումը և դրանց բովանդակային մշտադիտարկման խնդիրները

04:03, հուլիսի 04, 2018

“Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը” ծրագրի շրջանակներում հունիսի 26-ին տեղի ունեցավ “Համայնքապետարանների պաշտոնական կայքերի զարգացումը և դրանց բովանդակային մշտադիտարկման խնդիրները” թեմայով շնորհանդես- քննարկում:

Միջոցառման սկզբում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչ Միքայել Հովհննիսյանը մասնակիցներին, ներկայացրեց սեմինար քննարկման նպատակներն ու օրակարգը:

ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Արթուր Դրամփյանը իր ողջույնի խոսքում կարևորեց համայնքային կայքերի դերը, որպես համայնքապետարանի գործունեության մասին տեղեկատվության կարևորագույն աղբյուր: Կայքերի շարունակական մշտադիտարկման անցկացումը, ըստ բանախոսի, կարող է ՏԻՄ-երին ստիպել ավելի բաց և թափանցիկ աշխատել:

Այնուհետև, որպես հիմնական զեկուցող ելույթով հանդես եկավ “Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն” հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը: Գ.Խաչատրյանը կարևորեց այն հանգամանքը, որ ՏՀԶՎԿ կողմից պարբերական անցկացվող մշտադիտարկումներից զատ մշտադիտարկումներ անցկացնում են նաև ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում գործող Ինֆոտները: Բանախոսի կողմից մատնանշվեցին համայնքային կայքերի մշտադիտարկման ընթացքում արձանագրված ընդհանրական խնդիրները: Մասնավորապես, իրավական ակտերի ցածր որակը, դրանց կցվող փաստաթղթերի բացակայությունը, նորությունների, հայտարարություննուների թարմացումների հարցերը, համայնքի բյուջեների կատարողականների, համայնքային գույքի, տեղական տուրքերի վերաբերյալ տեղեկատվության ոչ լիարժքությունը և այլն: Այնուհետև ներկայացվեցին ծրագրի թիրախային համայնքների կայքերի մշտադիտարկման արդյունները, դրանց վերլուծությունները գրաֆիկական տեսքով: Գ.Խաչատրյանի կողմից անդրադարձ եղավ նաև ՀԿՏՀ նոր բաղադրիչների ներկայացմանը` հաշվետվություններ, ավագանու նիստերի հեռարձակում, ծառայությունների հավաքածու և այլն:

Այնուհետև իրենց կողմից կատարված համայնքային կայքերի մշտադիտարկման արդյունքները ներկայացրեցին Իջևանի, Արմավիրի, Արարատի, Գյումրու, Վանաձորի, Վայքի և Մարտունու Ինֆոտների ներկայացուցիչները: Սեմինար-քննարկման ավարտին մասնակիցների միջև տեղի ունեցավ կարծիքների փոխանակություն, հնչեցին առաջարկությունններ:

Այսպես, առաջարկվեց. 
• մշտադիտարկման արդյունքների հետ կապված համայնքապետարանների հետ ստեղծել հետադարձ կապի հնարավորություն, 
• համայնքապետարաններում սահմանել կայքերի շահագործման կոնկրետ պատասխանատու, 
• ստեղծել մշտադիտարկման իրականացման ուղեցույց, 
• մշտադիտարկման արդյունների ամփոփում, խնդիրների վեր հանում և դրանք համայնքապետարաններին ներկայացում, 
• մշտադիտարկման արդյունքների ներկայացում մարզպետարաններին, 
• մշտադիտարկման արդյունքում համայնքային կայքերի ռեյտինգավորման հնարավորության ստեղծում, 
• մշտադիտարկման ավտոմատացված համակարգի ստեղծում: 


Համայնքապետարանների պաշտոնական կայքերի զարգացումը և դրանց բովանդակային մշտադիտարկման խնդիրները

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ