ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Մարտունիում տեղադրվեցին «խոսող» ցուցանակներ և տեղեկատվական վահանակներ

01:45, հուլիսի 13, 2018

Երիտասարդները նախաձեռնում են Մարտունու արտաքին տեսքի փոփոխություն, իրենց քայլով նոր գույն, շունչ հաղորդելով հետխորհրդային քաղաքի ժամանակին անհողդողդ, միպաղաղ տեսքին։

 

Դեռ ամիսներ առաջ Մարտունի երիտասարդական բանկը հայտարարել էր համայնքային զարգացմանն ուղղված դրամաշնորհի շրջանակում ֆինանասավորված երկու ծրագիրն էլ իրականություն են դառնալու Մարտունի քաղաքում (https://martuniinfo.blogspot.com/2017/11/blog-post_81.html) ։
«Խոսող ցուցանակ» ծրագրի հեղինակները, երբ ներկայացնում էին իրենց գաղափարը ասում էին, որ գաղտնիք չէ՝ Մարտունիում քչերը գիտեն փողոցների անունները, կամ որ փողոցը որտեղ է, մարդիկ քաղաքը ճանաչում են բարեկամների, ծանոթների տներով։
Ահա այդ բացը լրացնելու համար արդեն այսօր Մարտունիում տեղադրվեցին անցորդի աչքին ընկող, անցորդի հետ խոսող ցուցանակները։
Թումանյանը ասում է՝ «Գործն է անմահ լավ իմացեք, որ խոսվում է դարեդար ․․․», իսկ Պռոշյանը «շտապում» է լրացնել, որ «Մարդուս գլխավոր դատավորն յուր խիղճն է», Ալ․ Մյասնիկյանը նոր սերնդին «հիշեցնում» է, որ հայ հասարակական, քաղաքական գործիչ է եղել ․․․
Ահա այսպես Մարտունու փողոցներից 20–ը այսօր լեզու առան և խոսեցին բնակիչների հետ։
Տեղադրման աշխատանքներին հետևող քաղաքացիներն ողջունում էին նախաձեռնությունը և անկեղծանում, որ մինչ ցուցանակի վրա գրածը կարդալը չեն իմացել, որ Արցախ նշանակում է Առանի՝ ծառաստան։
Իսկ որոշ բնակիչներ իմանալով, որ իրենց փողոցում նման ցուցանակ չի տեղադրվելու բողոքում էին ու պահանջում՝ հաջորդ անգամ իրենց չշրջանցել։
Բացի «խոսող» ցուցանակներից այսօր տեղադրվեցին ընդհանուր 5 հատ իրենց տեսքով տարբերվող տեղեկատվական վահանակներ, որոնց վրա բնակիչները հնարավորություն ունեն անվճար հայտարարություններ փակցնել։
Գաղափարի հեղինակ Թագուհի Կարապետյանը հույս է հայտնում, որ վահանակները ակտիվորեն կօգտագործվի հատկապես ՏԻՄ–ի կողմից․
«Հույս ունեմ, որ այսուհետ ավագանու նիստերի մասին հայտարարությունները բացի առցանց տարբերակից նաև այս կերպ կտարածվի, որպեսզի յուրաքանչյուր բնակիչ տեղեկացված լինի և օգտվի իր իրավունքներից, ինչու չէ նաև գնումների գործընթացի վերաբերյալ հայտարարությունները այսկերպ ևս տարածվի, ուրախ կլինեմ, որ տեղեկատվական վահանակները նպաստեն թափանցիկ ՏԻՄ ունենալուն»,– եզրափակում է իր խոսքը ծրագրի հեղինակը։
Մարտունի երիտասարդական բանկի կոմիտեի անդամները, ովքեր 16–ից 25 տարեկան տարբեր համայնքներից 7 ակտիվ երիտասարդներ են ուրախ են, որ իրենց կողմից ֆինանսավորված ծրագրերի իրականացմանը Մարտունու քաղաքապետարանը ևս մասնակցություն է ունեցել։
ՄԵԲ–ի անդամ Հասմիկ Մխոյանը ասում է, որ համայնքային զարգացմանն ուղղված դրամաշնորհի գաղափարներն ընտրելիս հատուկ տեղ են տվել նրանց, որում երիտասարդ բնակչին ինչ–որ կերպ աջակցություն է ցացաբերելու նաև տեղական իշխանությունը։
«Երբ արդեն հայտի էր, որ երկու ծրագիրն էլ իրականացվելու է Մարտունիում կապ հաստատեցինք քաղաքապետ Արմեն Ավետիսյանի հետ»,– պատմում է Հասմիկը,– «Առաջարկեցինք, որ մեր կողմից պատրաստվող ցուցանակների, վահանակների տեղադրման աշխատանքն իրենք կատարեն, քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց և ահա այսօր քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին իրականացնում ենք տեղադրման աշխատանքները»։
Առավել մանրամասն Մարտունի երիտասարդական բանկի մասին կարդացեք
անցնելով հետևյալ հղումով՝ https://martuniinfo.blogspot.com/p/blog-page_8.html
 
«Մարտունի երիտասարդական բանկի» կողմից իրականացվող Համայնքային զարգացմանը ուղղված դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է «Հանրային Մասնակցություն Տեղական ինքնակառվարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում՝ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:


Մարտունի Ինֆոտուն https://www.facebook.com/pg/infomartuni/photos/?tab=album&album_id=1978297082220799

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ