ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Էստոնիայում միջքաղաքային տրանսպորտը անվճար են դարձրել

11:45, հուլիսի 29, 2018

Էստոնիան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որ իր տարածքի մեծ մասում միջքաղաքային ավտոբուսային երթուղիները անվճար է դարձրել՝ գրում է Deutsche Welle-ն:

Եվրոպայում կան առանձին քաղաքներ և տարածաշրջաններ, որտեղ հասարակական տրանսպորտն անվճար է, սակայն չկա այնպիսի դեպք, որ ողջ երկրի սահմաններում գործի դա:

Էստոնիան այդ քայլին գնացել է, որպեսզի պայմաններ ստեղծի, որ մարդիկ քիչ օգտվեն ավտոմեքենաներից: Էստոնիայի կառավարությունը ցանկանում է քաղաքացիներին խրախուսել ավելի շատ ճանապարհորդել էկոլոգիական ճանապարհով՝ հասարակական տրանսպորտով, ինչը կնպաստի ջերմոցային գազերի արտանետման ծավալի նվազեցմանը:

2013 թվականին Տալինը չեղյալ է հայտարարել հասարակական տրանսպորտի ուղեվարձը: 2017թ. հարցումները ցույց են տվել, որ ուղևորների կեսը ավելի հաճախ է սկսել օգտվել ավտոբուսներից:



0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ