ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Վաչե Տերտերյանը մասնակցել է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կազմակերպած դասընթացաշարին

05:08, օգոստոսի 07, 2018

Վաչե Տերտերյանը մասնակցել է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կազմակերպած դասընթացաշարին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Երիտասարդական աշխատողների հմտությունների բարելավում» դասընթացաշարին, որին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության երիտասարդության ոլորտի պատասխանատու համարվող տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքներում երիտասարդական աշխատանքով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է ՀՀ ՏԿԶ նախարարությունում ընթացող քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրմանն ուղղված մրցութային գործընթացների մասին և գոհունակությամբ արձանագրել, որ այդ պաշտոններում նշանակված բոլոր անձինք նախկինում երբևէ նախարարության որևէ ստորաբաժանման աշխատակից չեն եղել։ Փոխնախարարը նաև կարևորել է նախարարության կողմից մեկնարկած պրակտիկայի ընձեռնման հնարավորությունը և նշել, որ երիտասարդ և որակյալ կադրերի ակտիվ ներգրավումը հնարավորություն է ընձեռնում նոր շունչ և լիցք հաղորդել նախարարության աշխատակազմին։

Դասընթացաշարը նպատակ ունի մասնակիցներին բազմակողմանի գիտելիքներ տրամադրել երիտասարդական աշխատանքի հիմնախնդիրների վերաբերյալ, նպաստել երիտասարդական ոլորտի խնդիրների համատեղ լուծման ուղիների մշակմանն ու համագործակցությանը, ինչպես նաև մարզային երիտասարդների՝ համայնքային կյանքին մասնակցության բարձրացմանն ու որոշումների կայացման հմտությունների զարգացմանը։

 

Վաչե Տերտերյանը մասնակցել է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կազմակերպած դասընթացաշարին

0



Օրացույց

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ