ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Մարզպետների գործունեությունը գտնվում է իրավական վակուումի մեջ․ Էմին Երիցյան

12:53, օգոստոսի 08, 2018

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ թավշյա հեղափոխությունից հետո ՏԻՄ ոլորտում նոր ակնկալիքների դաշտ էր ստեղծվել, բայց առանձնապես մեծ փոփոխություններ չեղան։
«Թվում էր, թե և՛ սահմանադրական փոփոխություններից, և՛ թավշյա հեղափոխությունից հետո նոր փոփոխություններ կիննեն, բայց նոր քաղաքական օրակարգ չենք տեսնում այս ոլորտում, նոր մշակույթ՝ ևս։ Սահմանադրությամբ մարզպետներն ունեն հստակ լիազորություններ․ դրանք սահմանափակվում են տարածքային կառավարմն ոլորտում։ 

Իսկ ապրիլի 9-ից այլևս չեն գործում ՀՀ առաջին նախագահի հրամանագրերը տարածքային կառավարման մասին, այսինքն՝ մենք կառավարման ոլորտում իրավական վակուում ունենք։ 

Հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ այս հարցերը բարձրացրել ենք։ Այսօր մարզպետների գործունեությունը գտնվում է իրավական վակուումի մեջ, և նրանց գործունեությունը պետք է դնել սահմանադրական շրջանակի մեջ, քանի որ նրանց՝ այսօրվա լիազորությունները հին ավանդույթների շարունակությունն են», - ասաց բանախոսը։

Նա նշեց՝ մարզպետն իրավունք չունի համայնքներում ֆինանսական ստուգումներր անելու՝ և՛ նախկին, և՛ նոր օրենսդրության համաձայն։
«Սա այսօրվա հիմնական մարտահրավերներից է։ Խորհրդային տարիներից էլ այս մտածողությունը կա։ Բայց, իրականությունը պետք է փոխվի, և տարածքային կառավարման ոլորտում մարզպետները շատ անելիքներ ունեն։ 

Նոր կառավարությունը լրիվ այլ տեսլականով պիտի տառուցեր տարածքային կառավարման, մարզպետների դերակատարության հետ կապված հարցերը, և դա չպիտի կապ ունենար պետություն-համայնքներ փոխհարաբերության հետ, բայց այսօր՝ սահմանադրական փոփոխություններից հետո էլ, իրավական շրջանակներից դուրս՝ այդ ամենը շարունակվում է։ 

Դա կարող է անդառնալի վատ իրավիճակ ստեղծել», - նշեց Էմին Երիցյանը՝ շեշտելով՝ այլ կերպ ասած՝ նոր սահմանադրությունից հետո մարզպետների լիազորությունների շրջանակը պետք է նեղանար, բայց դա դեռ դե ֆակտո չի երևում։

Խոսելով համայնքների խոշորացման մասին՝ բանախոսն ասաց՝ օրենքը սահմանում է՝ համայնքների խոշորացումից առաջ խորհրդարանը մինչև որորումներ կայացները պետք է լսի համայնքների ձայնը, և այդ հարցում խնդիրներ կային։ Այսօր էլ՝ նոր իշխանությունների օրոք, հստակ կարծիք չեն հայտնում այս խնդրի վերաբերյալ։

«Բնակչության կարծիքը պետք է հաշվի առնվի, բայց դա օրենքում հստակ չէ, տվյալ կետը բացակայում է։ Այս խնդիրը ևս պետք է լուծվի», - նշեց Էմին Երիցյանը։

Մարզպետների գործունեությունը գտնվում է իրավական վակուումի մեջ․ Էմին Երիցյան http://haynews.am/hy/1533134386

0



Օրացույց

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ