ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՏԻՄ-ՔՀ համագործակցության հնարավոր ձևերն ու մեխանիզմները

12:28, սեպտեմբերի 25, 2018

Սեպտեմբերի 17-ին ՀաՄաՏեղ ծրագրի թիմի անդամները և ծրագրի գործընկերներն ու շահառուները հավաքվեցին ԵՀՀ գրասենյակում ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն համագործակցության հնարավոր ձևերն ու մեխանիզմները քննարկելու նպատակով։ Միջոցառման հիմքում ընկած էր ԵՀՀ կողմից իրականացրած «Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով որակական հետազոտությունը, ինչպես նաև ՀՖՄ թիմի կողմից կատարված նույն խնդրի վերաբերյալ հայաստանյան օրենսդրական կարգավորումների ուսումնասիրությունը։

Միջոցառումը բաղկացած էր երեք մասից՝ հետազոտության արդյունքների, ոլորտը կարգավորող օրենսդրական կարգավորումների ներկայացում և հնարավոր հետագա անելիքների քննարկում։

Միջոցառումն ի հայտ բերեց մի շարք կարևոր առանձնահատկություններ։ Նախ՝ արձանագրվեց, որ ՏԻՄ-ՔՀ համագործակցությունը համայնքի մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսների արդյունավետ օգտագործման լրացուցիչ հնարավորություններ է տալիս, որոնք անհրաժեշտ է ճիշտ գնահատել և հաշվի առնել։ Քանի որ ՏԻ-ը իրենից ենթադրում է անկախություն կենտրոնական իշխանությունից, անհրաժեշտ է հասկանալ, որ բնակիչների, ՀԿ-ների մասնակցությունը համայնքի կառավարմանը ոչ միայն հնարավոր է, այլ նաև անհրաժեշտ։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ գործիքներ և հնարավորություններ այդ համագործակցությունն ավելի ակտիվ դարձնելու համար։ Դրանք են, մասնավորապես, ծառայությունների, օրինակ, հանրային քննարկումների և լսումների կազմակերպման պատվիրակումը ֆասիլիտացիոն փորձ ունեցող ՀԿ-ներին, համայնքի բնակիչների կարծիքի հարցման պատվիրումը, դրամաշնորհային ծրագրերի միջոցով հավելյալ գործողությունների իրականացումը, ՏԻՄ աշխատակիցների կարողությունների զարգացումը կրթական ոլորտում աշխատող ՀԿ-ների կողմից և այլն։  

ՀՖՄ ուսումնասիրությունը փաստում է, որ ՏԻՄ-ՔՀ համագործակցության համար որոշ դեպքերում պարզապես չկան օրենսդրական կարգավորումներ, իսկ որոշ դեպքերում էլ, գոյություն ունեցող կարգավորումները խոչնդոտում են այդ գործիքների իրականացմանը։ Մասնավորապես, երբ խոսքը գնաց ՏԻՄ-երում կամավոր-փորձնակների ինստիտուտի ներդրման մասին, ՀՖՄ փորձագետ Դավիթ Մարգարյանը նշեց, որ Հայաստանում այդ ոլորտը դեռևս չի կարգավորվում և փորձնակների կատարված աշխատանքը չի կարող հաշվարկվել որպես աշխատանքային ստաժ։

Դրական փորձով կիսվեց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, նշելով, որ Ախուրյանում գրեթե չկան ՀԿ-ներ, սակայն համայնքապետարանը աջակցում է և խրախուսում բնակիչների մասնակցությունը։ ՏԻՄ կողմից ընդունվում են առաջարկություններ և հնարավորության դեպքում իրագործում։ Համագործակցության վառ օրինակ է  դպրոցականների դիմումը համայնքապետարան՝ դպրոցի ցանկապատը ներկելու համար։ Ի պատասխան, համայնքապետարանը տրամադրել է անհրաժեշտ ներկերը՝ մասնակցելով ներկման աշխատանքներին։

 

Ուշագրավ է, որ որոշ դեպքերում այս կամ այն մեխանիզմի կիրառման համար որևէ խոչնդոտ չկա, սակայն ՏԻՄ-երն ու ՀԿ-ները պարզապես չգիտեն նման մեխանիզմի գոյության կամ հնարավորինության մասին։ Ինչը նշանակում է, որ բացի օրենսդական դաշտից անհրաժեշտ է գործողություններ իրականացնել նաև ինստիտուցիոնալ և կիրառական հարթություններում։ Մասնավորապես՝ նախաձեռնել և իրականացնել ծագրեր և գործողություններ առանձին վերցված համայնքներում ելնելով վերջիններիս կարիքներից և, հաջողության դեպքում, տարածել այդ դեպքերի մասին տեղեկատվությունը հնարավորինս լայն շրջանակներում։

Քննարկման արդյունքում ձեռք բերվեցին որոշ պայմանավորվածություններ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կիրառական դաշտերում իրականացվելիք գործողությունների մասին։ 



0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ