ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվել է «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով քննարկում

03:07, հոկտեմբերի 09, 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել է «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Այն կազմակերպվել էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը։

Միջոցառման ընթացքում քննարկվել են համայնքների տնտեսական և կայուն զարգացման գործում քաղաքացիների և տեղական ինքնակառավարման մարմինների առանցքային դերակատարությանը վերաբերող հարցեր: 

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվել է «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով քննարկում

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ