ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Նոր Ավագանու առաջին նիստն է. ինչով են գնում քաղաքապետարան երեւանցիների նոր ներկայացուցիչները

09:59, հոկտեմբերի 10, 2018

Վաղը Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստն է:Ավագանու երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ զրուցել է Աիդա Ավետիսյանն ու ծանոթացել նրանց առաջիկա անելիքներին:  Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը որոշել է հրաժարվել ծառայողական մեքենային։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը կոչ արեց իրենց մյուս գործընկեր խմբակցություններին հետեւել իրենց: Տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու լավագույն միջոցը հասարակական տրանսպորտով երթևեկելն է՝ ասում է: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշում է՝ ծառայողական մեքենայից չեն հրաժարվի։ Այն ապահովում է խմբակցության գործունեությունը։ Նախորդ գումարման Ավագանիում բարձրացված խնդիրներին տեղում ծանոթանալու համար անհրաժեշտ էր այդ մեքենան: «Բնականաբար, տրանսպորտային միջոցն անհրաժեշտ է եւ փորձագետներին, թե՛ ավագանու անդամներին: Եվ ես այն դիտարկում եմ աշխատանքային պրոցեսի մի մաս»: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը չի լինի արմատական ընդդիմություն, սակայն անարդարությունների առջեւ աչք չեն փակի: Հայտարարությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանինն է: Մյուս խմբակցությունների հետ կհամագործակցեն ի շահ երեւանցու։ Խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ուսումնասիրել է կրթության ոլորտը: Բարձրաձայնեց ներառական կրթության խնդիրները: Այս ոլորտում առաջինը նշեց հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման և ներառական կրթության ծրագրով չսովորողների խնդիրները: «Իհարկե առաջարկներին սպասում ենք՝ կապված նույն ներառական կրթության խնդիրների խոչընդոտների , ինտեգրվածության և առհասարակ խնդիրների վերաբերյալ»,- ասում է: Ավագանու մեծամասնության՝ «Իմ Քայլի» ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանը առաջնային է համարում նախակրթական հաստատությունների խնդիրը։ Այս ոլորտում հերթագրման համակարգի թափանցիկության խնդրի լուծումն է առաջնայինը՝ ասում է։ «Պատրաստել եմ նամակներ դիմելու և հստակ հասկանալու և պահանջելու այն ամբողջական ցուցակը, որոնք տրված են անհատույց կամ վճարովի օգտագործման, ոորպեսզի հասկանանք որ տարբերակն է, որ մենք կարող ենք վերադարձնել համայնքին»: Իսկ ընդհանրապես՝ «Իմ քայլը» Երեանի համար առաջնային այսօր համարում է աղբաանությունն ու քաղաքային տրանսպորտը։ «Բնականաբար, կարծում եմ, որ ս առաջնային հարցը լինելու է աղբահանության և տրանսպորտի խնդրի լուծումը: Տրանսպորտը ինքը երկարաժեմակետ ծրագիր է և օր առաջ պետք է սկսել մեկնարկը, որովհետև այն կարող է ձգվել ամիսներ և նույնիսկ տարի»: «Լույս» դաշինքն էլ առանձնացնում է աղբահանությունը։ Դավիթ Խաժակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ այստեղ նախատեսում են խնդրին տալ գործնական լուծումներ: Այդ դաշինքը նաեւ կարեւորում է քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետության բարձրացումը եւ կարծում, որ առանց օպտիմալացումների դա հնարավոր չի լինի ապահովել։ Ասում է, որ դրա մասին անցած գումարման Ավագանիում «Ելք» խմբակցությունը մշտապես է բարձրաձայնել։

Նոր Ավագանու առաջին նիստն է. ինչով են գնում քաղաքապետարան երեւանցիների նոր ներկայացուցիչները http://www.armradio.am/hy/2018/10/09/%D5%BE%D5%A1%D5%B2%D5%A8-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B6-%D5%A7-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%BE/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ