ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի գրանցված 20 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել մեկ թեկնածու

10:06, հոկտեմբերի 10, 2018

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Երանոս, Սարուխան, Վերին Գետաշեն համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված 20 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել ընդամենը մեկը՝ Մաքենիս համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Նաջարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզի թիվ 19 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Վերին Գետաշեն եւ Սարուխան համայնքների ղեկավարների  պաշտոնների համար կպայքարեն 4-ական թեկնածու, Ներքին Գետաշեն, Մաքենիս, Դդմաշեն համայնքների ղեկավարների պաշտոնների համար՝ երկուական թեկնածու:

Առավել թեժ պայքար սպասվում է Երանոսում, որտեղ միմյանց դեմ կմրցակցեն համայնքի ղեկավարի 5 թեկնածու:

Գրանցված 19 թեկնածուներից 18-ն անկուսակցական են, իսկ 1-ը՝ Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը, ներկայացնում է ՀՅԴ-ն, ում թեկնածությունը, սակայն առաջադրվել է ինքնաառաջադրման կարգով:

Հոկտեմբերի 9-ից վերոնշյալ համայնքներում մեկնարկել է քարոզարշավը:

Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի գրանցված 20 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել մեկ թեկնածու https://armenpress.am/arm/news/950335.html

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ