ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հրատարակվել է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» (2017թ.), 10-րդ գիրքը

12:31, հոկտեմբերի 23, 2018

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման սկզբից՝ 1996թ. սկսած, Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) իրականացնում է ՀՀ ՏԻ համակարգի մշտադիտարկում և պատրաստում զեկույցներ դրա վերաբերյալ: ՀՖՄ-ն այդ ուղղությամբ հրատարակել է ինը գիրք, որոնցում ներառվել են մեկ կամ մի քանի տարիների զեկույցներ և տրվել են ՏԻ համակարգի տարեկան վերլուծությունները և գնահատականները, ինչպես նաև դրանց հիման վրա արվել են համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ:

«Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» գրքի հոբելյանական՝ 10-րդ հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ ս.թ. 10-րդ ամսի 10-րդ օրը. այն մեկտեղել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ), միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների, գործող և նախկին համայնքապետերի, փորձագետների, ՏԻ ոլորտով հետաքրքրվող անձանց, ուսանողների: Գրքի հոբելյանական համարը նվիրված է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակին, ինչպես նաև՝ ՀՖՄ հիմնադրման 20-րդ տարեդարձին:

 Տարիներ շարունակ գիրքը լույս է տեսել տարբեր միջազգային, դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ, իսկ վերջին 4 տարիներին այն հրատարակվում է ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում:


http://cfoa.am/archives/20363 http://cfoa.am/archives/20363

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ