ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կայացավ Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի նախագծի հանրային քննարկումը

09:26, նոյեմբերի 28, 2018

Նոյեմբերի 22-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի 2019թ. բյուջեի նախագծի հանրային քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, ավագանու անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, հկ-ների, կրթամշակութային և  այլ ոլորտների, հանրային հատվածի ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի բացման խոսքից հետո բյուջեի նախագիծը հիմնական  կողմերով ներկայացրեց համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանը:

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ բյուջեն՝ (վարչական)  ավելացել է  9, 3 տոկոսով, (այն է՝  54 միլ դրամ): Որպես բյուջեի նախագծի բնութագրական տարր ֆինանսական բաժնի վարիչը նաև ներկայացրեց, որ ի տարբերություն նախորդ տարիների բյուջեների, նախատեսված են նաև դրամաշնորհային ծրագրեր՝ կապված զբոսաշրջության զարգացման և  սոցիալական ուղղվածության խնդիրների լուծման հետ: Նաև նշվեց, որ պահպանվում են համայնքի կողմից ֆինանսավորվող նախորդ բոլոր սոցիալական ծրագրերը:

Զեկուցման մեջ անդրադարձ եղավ սոցիալ-տնտեսական ոլորտի առանձին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ֆինանսավորմանը, համայնքի առաջիկա ծրագրերին: Ներկայացվեցին նան նոր մոտեցումները, որ համայնքապետարանը մտադիր է իրականացնել՝ այն է համապատասխան կազմակերպությունների կողմից ծրագրերի ներկայացման դեպքում մշակութային ոլորտում իրականացնել համատեղ կառավարում, համապատասխան ֆինանսավորմամբ: Ներկաների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ համայնքի ղեկավարի և ֆինանսական բաժնի պետի կողմից տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ: Ներկաները փաստում էին այն մեծ փոփոխությունը, որ իրականացվել է համայնքի՝ տրանսպորտային սպասարկման ոլորտում:

Քննարկմանը ներկաների կողմից արվեցին մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվեցին ի գիտություն նախագծի լրամշակման համար:

Դրանք հիմնականում վերաբերում էին մշակույթի պալատի վերանորոգմանը, տրանսպորտային երթուղիների աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ մտցնելուն, նոր աշխատատեղեր ստեղծելու և այլ խնդիրների:

 Քննարկման մասնակիցների կողմից հավանություն տրվեց բյուջեի նախագծին:

Կայացավ Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի նախագծի հանրային քննարկումը

0


Captcha-ն սխալ է


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ