ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Իջեւանի տարածաշրջանում համայնքների խոշորացում չեղավ

04:22, դեկտեմբերի 05, 2018

Տավուշի մարզի 3 տարածաշրջաններում` Դիլիջանում, Բերդում եւ Նոյեմբերյանում, 2016թ. եւ 2017թ. տեղի է ունեցել համայնքների խոշորացում: Արդյունքում ստեղծվել են Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Այրում եւ Կողբ խոշոր համայնքները: Համայնքների խոշորացում տեղի չի ունեցել միայն մարզի Իջեւանի տարածաշրջանում: Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առնվազն 2 տարի է հարկավոր համայնքների խոշորացման արդյունքները տեսնելու համար, որ այսուհետ առանց համայնքների բնակիչների ցանկության համայնքների խոշորացում տեղի չի ունենա: Տավուշի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Թամրազյանը 2018թ. նոյեմբերի 28-ին որոշել է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան եւ Ակնաղբյուր համայնքներում համայնքի ղեկավարի, Իջեւան եւ Գետահովիտ համայնքներում համայնքի ավագանու անդամների հերթական ընտրություններ նշանակել 2019թ. փետրվարի 17-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/860898/ 

Իջեւանի տարածաշրջանում համայնքների խոշորացում չեղավ https://armlur.am/860898/

0



Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ