ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Համայնքների խոշորացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան կողմ է համայնքի բնակիչը. ՕԵԿ

04:36, դեկտեմբերի 05, 2018

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը նշել է, որ այսօր երկիրը առաջընթաց զարգացման տանելու նոր հեռանկար է բացվել՝ ՕԵԿ ծրագրային դրույթներում արտացոլված և  հանրությանը հուզող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ առաջադրելու համար: ՕԵԿ գրասենյակի փոխանցմամբ՝ Արթուր Բաղդասարյանը կարևորել է  սահմանների տեխնիկական վերազինման, մեկ տարվա զինծառայության և պրոֆեսիոնալ բանակի աստիճանական անցման անհրաժեշտությունը:

«Մենք առաջարկում ենք երկու տարվա փոխարեն մեկ տարվա զինծառայություն ինչպես դա արեց Ռուսաստանի Դաշնությունը:  Մենք առաջարկում ենք աստիճանական անցում կատարել  պրոֆեսիոնալ, վարձատրվող բանակի՝ բացառելով 18 տարեկան զինվորի սահմանում կանգնելու հնարավորությունը:  Միջազգային լավագույն փորձի համաձայն այսօր մեկ պրոֆեսիոնալ, բարձր վարձատրվող զինվորականը հավասարազոր է 5 ժամկետային զինծառայողի: Այս ճանապարհով մենք ոչ միայն լուծում ենք բանակի մարտունակության, այլև մարդկանց զբաղվածության խնդիրը»,- ասել է նա:

Անդրադառնալով համայնքների խոշորացման հիմնախնդրին Արթուր Բաղդասարյանը նշել է, որ համայնքների խոշորացումը անընդունելի է՝ բացառությամբ այն դեպքերի,  երբ այն ուզում է համայքնի բնակիչը. «Մենք ոչ ենք ասում համայնքների խոշորացմանը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան կողմ է համայնքի բնակիչը: Մնացած բոլոր դեպքերում դա անընդունելի գործելաոճ է: Միաժամանակ մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին 100 տոկոսով ազատել հողի հարկից և նրանց նկատմամբ  հատուկ պետական հոգածություն ցուցաբերել, հատկացնել սուբսիդիաներ, իսկ  հողի վրա աշխատող գյուղացու աշխատանքը պետք է համարել որպես աշխատանքային ստաժ և դրա դիմաց վարձատրել նրան»:

Աղբյուր` Panorama.am

Համայնքների խոշորացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան կողմ է համայնքի բնակիչը. ՕԵԿ

0



Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ