ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Լուսավոր Հայաստանը» վերանայելու է համայնքների խոշորացման ծրագրերը

05:05, դեկտեմբերի 05, 2018

«Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Կարմիրաղբյուր գյուղում քարոզարշավի ժամանակ  անդրադարձավ համայքների խոշորացման խնդիրներին և շեշտեց, որ մեր երկրում համայնքների խոշորացումը, որի մասին օրենքին ինքը ժամանակին դեմ է քվեարկել, տեղի է ունեցել տեղական հանրաքվեի մասին օրենքի, եվրոպական խարտիայի և ՏԻՄ ընտրությունների մասին օրենքների խախտումներով։ «Եթե համայքների խոշորացումը լավ արդյունք է տվել Շվեդիայում, դա չի նշանակում, որ այն նման արդյունք կտա Շամշադինում, որտեղ Ադրբեջանը կրակում է։ Համայնքների խոշորացումը, որը ըստ էության չարեփոխում է, կատարվել է նախորդ ռեժիմի օրոք։ Սերժ Սարգսյանին էլ ես ասել եմ, որ իրենք ինչքան բարեփոխում արեցին, այս երկրի վիճակը վատացավ»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ իրենց քաղաքական թիմն ունի  տարածքային համաչափ զարգացման ծրագիր։ Էդմոն Մարուքյանը նաև հավեց, որ ԼՀԿ-ն վերանայելու է համայնքների խոշորացման ռեֆորմը։ Մանրամասները՝ տեսանյութում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/104447.html 

«Լուսավոր Հայաստանը» վերանայելու է համայնքների խոշորացման ծրագրերը

0



Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ