ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Առաջադեմ տեխնոլոգիաներ և նորարարական լուծումներ տեղական ինքնակառավարման մարմինների համար

03:17, դեկտեմբերի 19, 2018

Դեկտեմբերի 17-ին ԵՀՀ գրասենյակում կայացավ «Առաջադեմ տեխնոլոգիաներ և նորարարական լուծումներ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համար» թեմայով ուսումնասիրության արդյունքների ներկայացումը, որի նպատակն էր գտնել նորարարական լուծումներ՝ համայնքներում տեղական ինքնակառավարումն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Միջոցառմանը հրավիրված ՏՏ ոլորտի կազմակերպությունները ներկայացրեցին իրենց ծառայությունները, որոնք կարող են ինչ-որ կերպ նպաստել ՏԻՄ գործունեության բարելավմանը։

Միջոցառման երկրորդ մասում հրավիրված ՏԻՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց համայնքնապետարաններում առկա մի շարք հարցեր, քննարկվեցին ՏՏ ոլորտի միջոցով առկա գործառութային խնդիրները կարգավորելու հնարավոր տարբերակները։

Ուսումնասիրությունը նախաձեռնվել է Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) կողմից՝ Հանրային Մասնակցություն Տեղական Ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։


Առաջադեմ տեխնոլոգիաներ և նորարարական լուծումներ տեղական ինքնակառավարման մարմինների համար

0


Captcha-ն սխալ է


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ