ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Նոյեմբերյան համայնքում իրականացված աշխատանքները՝ խոշորացումից հետո. Բաղանիս, Կոթի, Բերդավան, Նոյեմբերյան

10:10, հունվարի 22, 2019

2016 թվականի սեպտեմբերին Տավուշի մարզի Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջևան, Նոյեմբերյան, Դովեղ և Բերդավան բնակավայրերը միավորվեցին մեկ խոշոր՝ Նոյեմբերյան համայնքի մեջ: Ինչպես յուրաքանչյուր նոր բան, խոշորացումն էլ իր հետ առաջ բերեց թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքներ: Ժամանակն, իհարկե, ամեն ինչն իր տեղն է դնում:

Այսօր խոշորացումից ավելի քան 2 տարի է անցել, համայնքում բազմաթիվ նոր աշխատանքներ են իրականացվել, ավարտին են հասցվել մինչ խոշորացումը ձեռնարկվածները:

Առաջարկում ենք հետադարձ հայացք գցել նախորդ տարիների վրա և վերհիշել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել համայնքի բնակավայրերում: Այսօր կանդրադառնանք Բաղանիս, Կոթի, Բերդավան գյուղերին և Նոյեմբերյան քաղաքին:

Ծրագրերի մեծ մասն իրականացվել է համայնքի միջոցներով, ինչպես նաև՝ պետության ու դոնոր կազմակերպությունների, ՀԿ-ների, ԲՀԿ-ների և, իհարկե, սրտացավ անհատների օժանդակությամբ:

Բաղանիսում, օրինակ, շուրջ 750 գծամետրով ընդլայնվել է ոռոգման ջրի ցանցը, տեղադրվել են ջրափաչեր, մանկապարտեզի հին, չգործող շենքը վերանորոգվել և վերածվել է Արմֆայթինգ մարզադպրոցի, Տրամադրվել է գյուղտեխնիկա, տնկվել է 2.7 հա պտղատու այգի, գյուղում արդեն իսկ տեղադրված 4 ջերմոցների թիվն ավելացել է ևս մեկով, ստեղծվել է մանկապարտեզի խումբ, որը կցվել է Նոյեմբերյանի թիվ 1 նախակրթարանին, գյուղում պարբերաբար իրականացվել են ծառատունկեր, շաբաթօրյակներ, տարբեր վայրերում տեղադրվել են աղբարկղեր, ինչպես նաև՝ իրականացվել են ներհամայնքային փողոցների հարթեցման, բարեկարգման և խճապատման աշխատանքներ, մեկնարկել է գյուղի մանկապարտեզի շենքի կառուցումը:

Կոթիում բացվել է կիրակնօրյա դպրոց, որին կից գործում են նաև պարի և երգի խմբակներ, մանկապարտեզին տրվել են անկողնային նոր պարագաներ, «Սահմանից սահման» նախաձեռնության շրջանակներում պարբերաբար այցեր են կատարվել զինծառայողներին, գյուղի հինգ բնակիչների համար կառուցվել են ջերմոցներ, վերանորոգվել է «Սմարթ» սենյակի մուտքի տանիքը, վերանորոգվել է փոստատան առաջին հարկը, վերանորոգվել են ամբուլատորիայի երկու սենյակները և տանիքի առջևի հատվածը, շարունակվել և ավարտվել են խմելու ջրի ջրամատակարարման համակարգի հիմնանորոգման աշխատանքները, պարբերաբար կատարվել են ճանապարհների խճապատման և հարթեցման աշխատանքներ, նորոգվել է կենտրոնում գտնվող կանգառը, նորոգվել է մանկապարտեզի խաղասենյակը՝ սանհանգույցի ճաշասենյակի հետ միասին, կառուցվել է առաջին հարկի ջեռուցման համակարգը, կառուցվել է եկեղեցու թաղամասի փողոցների լուսավորության ցանցը, իրականացվել է մանկապարտեզ հաճախող 25 երեխաների սննդի գումարի ապահովման ծրագիր, վերանորոգվել է մանկապարտեզի նախամուտքը, տեղադրվել է 10 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան, տրամադրվել են մանկական զգեստապահարաններ և 300լ տարողությամբ արևային ջրատաքացուցիչ, բնակիչներին տրամադրվել են ջրաչափեր , բացվել են ֆուտբոլի և նկարչության խմբակներ, վերանորոգվել է դպրոցի ճաշարանը և համալրվել սեղան- նստարաններով, կառուցվել է 3,3 կմ երկարությամբ փողոցային լուսավորության համակարգ, գյուղում պարբերաբար իրականացվել են ծառատունկեր, շաբաթօրյակներ, տարբեր վայրերում տեղադրվել են աղբարկղեր, ինչպես նաև՝ ներհամայնքային փողոցների հարթեցման, բարեկարգման և խճապատման աշխատանքներ:

Բերդավանում կապիտալ վերանորոգվել և գույքով է համալրվել մշակույթի տունը, կառուցվել է ջեռուցման համակարգ, տեղադրվել են սանհանգույցներ, վերանորոգվել են երաժշտական դպրոցի միջանցքն ու դահլիճը, գյուղում անցկացվել է 8.5 կմ երկարությամբ լուսավորություն, «Սահմանից սահման» նախաձեռնության շրջանակներում պարբերաբար այցեր են կատարվել զինծառայողներին, հիմնադրվել է Բերդավանի երիտասարդական ակումբը, գյուղի կենտրոնական այգում կառուցվել է նոր խաղահրապարակ, որտեղ տեղադրվել է սպորտային մարզագույք, ֆուտբոլի դաշտի հարակից տարածքում կառուցվել է հանդերձարան, բարելավվել է մանկապարտեզի ջեռուցման համակարգը, այնտեղ կառուցվել է ապահով սենյակ, նախակրթարանը համալրվել է նոր գույքով, տարեցների ժամանցի կենտրոնը համալրվել է նոր գույքով, հիմնադրվել են «Բերդ - 2004» ֆուտբոլային ակումբը, աղջիկների ֆուտբոլի ակումբը, շախմատի, կարատեի և ըմբշամարտի դպրոցները, ինչպես նաև՝ երգի, նկարչության խմբակները, կիրակնօրյա դպրոց, գյուղում պարբերաբար իրականացվել են ծառատունկեր, շաբաթօրյակներ, տարբեր վայրերում տեղադրվել են աղբարկղեր, ինչպես նաև՝ իրականացվել են ներհամայնքային փողոցների հարթեցման, բարեկարգման և խճապատման, գերեզմանների մաքրման և հին կոյուղիների բացման աշխատանքներ:

Նոյեմբերյան քաղաքում պարբերաբար իրականացվել են ծառատունկեր, շաբաթօրյակներ, տարբեր վայրերում տեղադրվել են աղբարկղեր, կատարվել են ներհամայնքային փողոցների հարթեցման, բարեկարգման և խճապատման աշխատանքներ, վերանորոգվել է թիվ 1 մանկապարտեզի հատակը, թիվ 2 մանկապարտեզի սանհանգույցը, ինչպես նաև կառուցվել է ջեռուցման համակարգ, համայնքապետարանի շենքում սարքավորվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ, վերանորոգվել են գեղարվեստի դպրոցի կոյուղու ջրագիծը, երաժշտական դպրոցի սանհանգույցը և աստիճանները, քաղաքի կանգառը, մարզադպրոցի շենքը, Տիեզերագնացների և Սայաթ – Նովա փողոցներն իրար կապող հետիոտնային աստիճանները, «Հույսի» կամուրջ ՀԿ շենքը, սարքավորվել և տեղադրվել են զրուցատաղավարներ, կառուցվել է Կամոյի փողոցի բակային խաղահրապարակը, հիմնանորոգվել են 3 բազմաբնակարան շենքերի տանիքները, Զորավար Անդրանիկ փողոցի վերընթաց հատվածը, իրականացվել է համայնքային շուկայի կառուցման աշխատանքների առաջին փուլը:

Աշխատանքների ծավալները, ինչպես նկատեցիք, տարբեր բնակավայրերում տարբեր են: Հաջորդ տարիներին ոչ մի բնակավայր անմասն չի մնա ենթակառուցվածքների վերանորոգման և ստեղծման ուղղությամբ ծրագրերի հետևողական իրականացումից: 

Նոյեմբերյան համայնքում իրականացված աշխատանքները՝ խոշորացումից հետո. Բաղանիս, Կոթի, Բերդավան, Նոյեմբերյան http://www.noyemberyan.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=490#.XEazfVUzaM8

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ