ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


2018 թվականին համայնքներում 8.9 %-ով ավելի շատ սեփական եկամուտներ է հավաքագրվել

05:51, հունվարի 23, 2019

2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը տարեկան նախատեսված 43,669.3 մլն դրամի դիմաց կազմել է 41,988.9 մլն դրամ (կատարողականը` 96.2 %): 2017 թվականի համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 8.9 %-ով, կամ` 3,443.8 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է 13 %-ով, կամ` 2,371.0 մլն դրամով):

Սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով (ընդամենը գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրքեր, պետական տուրքեր, գույքի վարձակալությունից եկամուտներ) տարեկան նախատեսված 30,740.4 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 29,845.7 մլն դրամ (կատարողականը տարեկան պլանի նկատմամբ` 97.1 %, առանց Երևան քաղաքի հավաքագրումը կազմել է 95.7 %, կամ` 324.5 մլն դրամով: 2017 թվականի համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն 5 հարկատեսակների մասով աճել է 1.9 %-ով, կամ` 560.4 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է 2.3 %-ով, կամ` 324.5 մլն. դրամով):

Հողի հարկի հավաքագրումը տարեկան պլանի նկատմամբ կատարվել է 83.0 %-ով: Նախատեսված 4,522.0 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 3,780.2 մլն դրամ: 2017 թվականի տարեկան փաստացի ցուցանիշի համեմատությամբ պակաս է հավաքագրվել 389.2 մլն դրամ (առանց Երևան քաղաքի` 348.6 մլն դրամ):

Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 99,7 %-ով: Նախատեսված 18,619,8 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 18,110.9 մլն դրամ, (առանց Երևան քաղաքի հավաքագրումը կազմել է` 7,527.3 մլն դրամ (կատարողականը` 101.7 %): 2017 թվականի տարեկան փաստացի ցուցանիշի համեմատությամբ գույքահարկը ավել է հավաքագրվել 524.3 մլն դրամով, կամ 3.0 %-ով (առանց Երևան քաղաքի` 453.7 մլն դրամով, կամ 6.4 %-ով):

Տեղական տուրքերի հավաքագրումը կատարվել է 103.7 %-ով: Նախատեսված 3,430.8 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 3,558.4 մլն դրամ, առանց Երևան քաղաքի հավաքագրումը կատարվել է 99.9%-ով: Երևանի 2017 թ. բյուջեում մեքենաների ավտոկայանատեղի վճարները արտացոլվել են տեղական տուրքեր բաժնում, իսկ 2018թ. բյուջեում` տեղական վճարներ բաժնում (ավտոկայանատեղի վճ.` 2017թ. պլան - 920 մլն. դրամ, փաստ-997 մլն դրամ, 2018թ.`պլան-920 մլն. դրամ, փաստ- 923 մլն. դրամ):

Վարձակալության վճարների հավաքագրումը կատարվել է 92.5 %-ով: Նախատեսված 3,851,5 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 3,562.6 մլն դրամ (առանց Երևան քաղաքի հավաքագրումը կազմել է` 2,648.3 մլն դրամ (կատարողականը` 95.3 %, որը 2017թ. համեմատությամբ աճել է 4.9 %-ով, կամ` 123.4 մլն դրամով):

2018 թվականին համայնքներում 8.9 %-ով ավելի շատ սեփական եկամուտներ է հավաքագրվել http://mtad.am/hy/news/item/2019/01/23/mtad23.01/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ