ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Գյումրիում պաշտոնապես մեկնարկել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը

09:34, հունվարի 29, 2019

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսօր կայացել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որին ներկա են գտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ համայնքների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք։

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարության երկարաժամկետ բարեփոխումներին և ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները՝ տեղական զարգացման կայուն մասնակցային ծրագրեր մշակելու և իրականացնելու գործում։ Ծրագիրն իրականացվելու է 52 խոշորացված համայնքում։

Քանի որ ծրագրի առաջնային բաղադրիչներից է բացօթյա ժամանցը խթանող նոր հեռանկարների ներկայացումը՝ հունվարի 26-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքում տեղի կունենա նաև Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ կառուցված դահուկավազքի կենտրոնի պաշտոնական բացման արարողություն և դահուկավազքի փառատոն։

Տեղեկացնենք նաև, որ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացնում է Համայնքների ֆինանսիստների միավորումը, Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։


Գյումրիում պաշտոնապես մեկնարկել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը http://mtad.am/hy/news/item/2019/01/25/mtad25.02/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ