ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Համայնքային գույքի կառավարման խնդիրները (կառավարման և մասնակցային էլեկտրոնային գործիքներ)» թեմայով սեմինար

04:42, հունվարի 30, 2019

2019թ հունվարի 29-ին ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնում»  կայացավ «Համայնքային գույքի կառավարման խնդիրները (կառավարման և մասնակցային էլեկտրոնային գործիքներ)» թեմայով սեմինարը: 
Սեմինարին մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների, ներկայացուցիչներ, ովքեր առնչվում են համայնքային գույքի կառավարման գործընթացին և աշխատում են «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով»: «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի» նախագահ Գրիշա Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ ՏԻՄ մասին օրենքով սահմանված համայնքային գույքի կառավարման վերաբերյալ պահանջները, արձանագրվեցին այս որորտում առկա խնդիրները: 
Գ.Խաչատրյանը անդրադարձավ նաև այն հարցին, որ ՀԿՏՀ-ում պետք է գրանցվեցն համայնքային սեփականություն հանդիսացող ամբողջ գույքը, այնինչ փորձը ցույց է տալիս, որ հիմնականում գրանցվում են միայն վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրվող հողերը: Հաջորդ արձանագրված խնդիրը վերաբերում է գույքի վերաբերյալ տեղեկատվության թերի լինելուն: Որպես կանոն չեն լրացվում գույքի (հողի, շինության) կոորդինատները, չեն կցվում նկարները, կամ քարտեզի վրա չի նշվում գույքի տեղադիրքը, չի նշվում ֆինանսական տեղեկատվությունը: Գ.Խաչատրյանը ներկայացրեց նաև ՀԿՏՀ նոր տարբերակում «Գույքի կառավարման» բաղադրիչում տեղ գտած փոփոխությունները: 
Սեմինարի մասնակիցները հանդես եկան ՀԿՏՀ գույքի կառավարման բաղադրիչի զարգացման նոր գաղափաներով, պարտավորվեցին ՏՀԶՎԿ աշխատակազմի հետ լինել մշտական կապի մեջ՝ ներկայացված առաջարկությունները շուտափույթ կյանքի կոչելու համար:


«Համայնքային գույքի կառավարման խնդիրները (կառավարման և մասնակցային էլեկտրոնային գործիքներ)» թեմայով սեմինար

0


Captcha-ն սխալ է


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ