ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի. Սուրեն Պապիկյան

04:58, փետրվարի 11, 2019

Այս փուլում մարզպետարանների աշխատակիցներ մոտ 30 տոկոսը կկրճատվի. լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ մարզպետարանների օպտիմալացման գործընթացը նախաձեռնել է դեռևս հոկտեմբեր ամսից: «Մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, ֆինանասվորությունը կատարում է Շվեցարիայի զարգացման գործակալությունը»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ արդեն իսկ սխեման կա, մի քանի դետալների շտկումից, նաև կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո, հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները:

Այս տարվա աշխատավարձային ֆոնդն, ըստ նրա՝ չի կարող չպահպանվել, քանի որ հաստատված է բյուջեով:

Իսկ ճիշտ կադրերի  ընտրության համար, ըստ նրա՝ մրցույթ են անցկացնելու և ամենալավ աշխատակիցները պետք է մնան աշխատելու: «Այս օպտիմալացումները մեկ նպատակ են հետապնդում՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավում»,-ասաց նա:

Մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի. Սուրեն Պապիկյան https://www.tert.am/am/news/2019/02/11/papikyan/2918550?fbclid=IwAR3fJDnyTSr02ClA-g-T7rXrcO9uJ7EcX7BBfVme1VGtE-Iua0XfTC1JYm4

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ