ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տնտեսական զարգացման տեսլականների մշակում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքներում

09:38, մարտի 04, 2019

Փետրվարի 27-28-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքներում մասնակցել է «Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականների մշակում» աշխատանքային խորհրդակցություններին: Աշխատանքային և վերապատրաստման այս հանդիպումներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ:

Աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում մասնակցային տարբեր մեթոդական գործիքների կիրառմամբ վերլուծվել են վերոնշյալ համայնքների ձեռներեցության ներկա վիճակը և հեռանկարները, անդրադարձ է կատարվել պլանավորման գործընթացներին, ինչպես նաև վեր են հանվել համայնքների տնտեսական զարգացման առաջնահերթությունները: Ծրագրավորված աշխատանքները գալիս են նպաստելու ինչպես տեղական ինքնակառավարման մակարդակում տնտեսական գործունեության ակտիվացմանը, այնպես էլ տարածքային համաչափ զարգացման գերակա խնդիրների լուծմանը: Խորհրդակցություններին մասնակցել են նշյալ համայնքների ձեռներեցներ, ՀԿ-ների և համայնքապետարանների աշխատակազմերի համապատասխան մասնագետներ, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ խոշորացված համայնքներում որպես ԳՄՀԸ և ՀՀ ՏԿԶՆ միջև կնքված Գործողությունների պլանի բաղադրիչ: Այս բաղադրիչով տեխնիկական և կրթական աջակցություն է տրամադրվում խոշորացված համայնքներին՝ սուբվենցիոն և ներդրումային, ինչպես նաև համայնքների տնտեսական զարգացման հիմնախնդիրների լուծմանը:

 


Տնտեսական զարգացման տեսլականների մշակում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքներում http://mtad.am/hy/news/item/2019/02/28/mtadlori28/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ