ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայաստանի համայնքներում կներդրվի համամասնական ընտրակարգ. Սուրեն Պապիկյան

09:44, մարտի 21, 2019

Ունենք համայնքապետարաններ, որոնք շատ լավ են պատկերացնում իրենց համայնքի զարգացումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ցավոք, այդ թիվը մեծ չէ, և սա է պատճառը, որ մենք փորձում ենք նոր որակ հաղորդել համայնքների կառավարմանը և առաջիկայում, երբ ի հայտ կբերվի նոր խոշորացման ծրագիրը, նախատեսում ենք, որ պետք է Հայաստանի համայնքներում ներդրվի համամասնական ընտրակարգ», - ասաց նախարարը։ Ըատ Պապիկյանի՝ այդ համամասնական ընտրակարգը, որպեսզի լինի ամբողջական և մոտեցումը ճիշտ լինի, միայն կուսակցական պատկանելությանը պետք է շեշտը չդնել։ 

«Փաստ է, որ գոնե մարզերում կուսակցությունները, ցավոք, բավարար կայացած չեն։ Եվ հանրային նախաձեռնություններին, քաղաքական և հասարակական խմբերին ավագանիում և համայնքի ղեկավարմանը ներգրավվելու համար մենք պետք է հարթակ ու հնարավորություն ստեղծենք», - նշեց նախարարը։

 

Հայաստանի համայնքներում կներդրվի համամասնական ընտրակարգ. Սուրեն Պապիկյան

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ