ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինչո՞ւ հարթ չի ընթանում համայքնների խոշորացումը

09:54, մարտի 27, 2019

Հայաստանի մարզերում սկսվել է նոր փուլ: Տարբեր մեծ ու փոքր համայնքներ փորձում են  «տեղական հանրաքվեի» յուրատեսակ տարբերակ կիրառել եւ անջատվել արդեն խոշորացված համայնքերից: ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանն օրինակ նամակ է ստացել այդպիսի համայնքներից մեկից:

«Լոռու մարզի Նորաշեն համայնքն ի սկզբանե դեմ է եղե եւ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 20 տոկոսով: Այսօր այդ համայնքի բնակիչներն իրականացնում են ստորագրահավաք, շուրջ 500 ստորագրություն արդեն կա, ցանկություն են հայտնել առանձնանալ»:

Ստորագրություններով եւ ստորագրահավաքով համայնքների խոշորացման ծրագրից պարզապես դուրս գալու տարբերակ չկա՝ հաստատում են կառավարությունից: Դժգոհություններին եւ բացասական գնահատականներին զուգահեռ գործադիրը արդեն զգացել է խոշորացման դրական արդյունքները: Այնպես որ՝ ծրագրի կեսից հետքայլ չի ենթադրվում: Ավելին՝ աշնանը հավանաբար կսկսվի խոշորացման հաջորդ փուլը՝ տեղեկացնում է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Իհարկե, երկրորդ փուլից առաջ նախարարը խոստանում է՝ կհանդիպեն, կբանակցեն, եւ ամեն ինչը կբացատրեն համայնքների բնակիչներին:

«Մեր փոքր համայնքները իրենց խնդիրները չեն կարողանում լուծել եւ միակ հույսը կառավարության կողմից տրվող դոտացիաներն են: Բայց սա չէ մեր ապագան: Մենք պետք է ունենք ավելի պակաս թվով համայնքներ, որոնք տնտեսապես ունալ կլինեն լուծելու իրենց խնդիրները: 

Շատ համայնքների բնակիչներ, սակայն, դեռ չեն զգացել խոշորացման դրական հետեւանքները.  յուրաքանչյուրն իր հիմնավորմամբ է փորձում ներկայացնել դժգոհությունը: Բացի ստորագրահավաքներից՝  գյուղացիներն օգտագործում են դժգոհության նաեւ այլ տարբերակներ: Ասենք՝ ճանապարհ փակելու կամ գյուղամիջում պարզապես դժգոհելու:

«Ոնց որ ես իմ տանը աշխատեմ, հարեւանը ուտի»,- ասում է հայանքի բնակիչներից մեկը:

Համայնքապետերի կամայականություններից խուսափելու համար կառավարությունը փորձում է գտնել օրենսդրական տարբերակ: Դիտարկվում է այնպիսի օրենսդրական փոփոխություն իրականացնել, որ 4 հազար եւ ավելի բնակիչներ ունեցող համայնքներում ներդրվի համամասնական ընտրական ընտրակարգ:

Իսկ քանի որ գյուղերում կուսակցություններն  ակտիվ չեն, դիտարկվում է քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին այդ ցուցակներում ներգրավվելու տարբերակը: Այս նախագծի մասին Սուրեն Պապիկյանն արդեն խոսել է ԱԺ-ում՝ ոլորտային  հանձնաժողովի նիստում:  

2018-ին կառավարությունն իրականացրեց ուսումնասիրություն՝ հասկանալու համայնքների խոշորացման խնդիրների աշխարհագրությունն ու հիմնական խնդիրի ուղղությունը: Սուրեն Պապիկյանն ընդունում է, որ եղել են քաղաքական նպատակահարմարությունների արդյունքում ձեւավորված համայնքներ, և այդ միավորումները չեն  բխել համայնքի շահերից:

Որ համայնքներն են եւ քանիսնե են դրանք, նախարարը չի հստակեցնում, բայց չի բացառում, որ ապագայում կառավարությունը դեռ կանդրադառնա այդ խնդրին:

Ինչո՞ւ հարթ չի ընթանում համայքնների խոշորացումը https://armradio.am/hy/9140

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ