ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Սյունիքի մարզի միավորված համայնքներում տնտեսական զարգացման տեսլականների մշակմանն ուղղված խորհրդակցություններ են անցկացվել

05:28, ապրիլի 16, 2019

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, Կապան և Քաջարան համայնքներում ս.թ. ապրիլի 11-12-ը աշխատանքային խորհրդակցություններ են անցկացվել «Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականների մշակում» (ՀՏԶ) թեմայով, որին մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ՏԻ քաղաքականության վարչության պետ Ա. Գիլոյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Ա. Քեշիշյանը։

Սիսիանում, Կապանում և Քաջարանում խորհրդակցություններին ներկա են եղել ձեռներեցներ, ոչ-պետական հատվածի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր, համայնքապետարանների աշխատակիցներ, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, ԶԼՄ-ներ:

Աշխատանքային խմբերի բաժանված՝ ԳՄՀԸ խորհրդատուների մեթոդական ուղղորդմամբ, ներկաները վեր են հանել, վերլուծել և արձանագրել իրենց համայնքների տնտեսական զարգացման առաջնահերթությունները, խնդիրները, նպատակները և ուրվագծել դրանց հասնելու համար անհրաժեշտ գործողությունները: Զուգահեռ քննարկվել և վերլուծվել են համայնքների համեմատական առավելությունները, ինչպես նաև հասարակության տարբեր սեգմենտների (կառավարման մարմիններ, քաղհասարակություն, ՀԿ-ներ, փորձագետներ) դերերն ու պատրականությունները՝ տեսլականների մշակման և դրանց քայլ առ քայլ իրականացման գործում:

Սյունիքում իրականացված այս աշխատանքները եզրափակում են ՀՏԶ մշակման դաշտային աշխատանքների շրջափուլը: Այս աշխատանքները 2018թ.-ի օգոստոսից մինչ այժմ իրականացվել են 34 խոշորացված համայնքներում: Հավաքվել են տեղեկություններ տեսլականները ամփոփելով, անհրաժեշտ ճշգրտումներ անելով և վերլուծելով՝ վերջնական տեսքի բերելու համար:

Այս աշխատանքները, ծրագրի երկու այլ բաղադրիչների հետ միասին («Աճի բևեռների հայեցակարգի վերաբերյալ առաջարկությունների մշակում», «ՀՏԶ պատասխանատուների Աշխատանքային խմբի կարողությունների հզորացում») նախագծված ԳՄՀԸ-ՀՏԶՆ գործողությունների պլանում արձանագրված են այնպես, որ նախապատրաստեն համայնքներում տնտեսական զարգացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների փաթեթը, նպաստող միջավայրի ստեղծումը և, հեռանկարում՝ տնտեսական զարգացման ոլորտում ՏԻՄ-երի և այլ դերակատարների լիազորությունների հստակեցումը:

Սյունիքի մարզի միավորված համայնքներում տնտեսական զարգացման տեսլականների մշակմանն ուղղված խորհրդակցություններ են անցկացվել http://mtad.am/hy/news/item/2019/04/15/mtad15.04.1/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ