ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կայացավ www.celog.am պորտալի շնորհանդեսը

09:53, հոկտեմբերի 17, 2016

Հոկտեմբերի 12-ին «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» գրասենյակում «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում  տեղի ունեցավ www.celog.am պորտալի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ԱՄՆ ՄԶԳ, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՀաՄաՏեղ ծրագրի համընկերության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավար Վահան Մովսիսյանը: Բանախոսը ներկայացրեց միջոցառման նպատակները և ակնկալվող արդյունքները: Հակիրճ անդրադարձ եղավ նաև «ՀաՄաՏեղ» ծրագրի խնդիրներին ու նպատակներին, համընկերության անդամ կազմակերպություններին:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը  ներկայացրեց շնորհանդես www.celog.am պորտալի ստեղծման նպատակների և խնդիրների վերաբերյալ:

Այնուհետև, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ աշխատակից Ռոբերտ Գրիգորյանը, ներկայացրեց պորտալի կառուցվածքն ու գործառնական հնարավորությունները: Նշվեց, որ պորտալը ամփոփ և մշտապես թարմացվող տեղեկատվություն է տրամադրում ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների, «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող ձեռնարկների մասին: Պորտալում  տեղադրված են ոլորտին վերաբերող նորությունները, հայտարարությունները, օրենսդրությունն ու այլ նորմատիվ բնույթի փաստաթղթերը, պետական պիլոտային/փորձնական ծրագրերը: Պորտալը հնարավորություն է ընձեռնում նաև անցկացնել առցանց հարցումներ, տեղադրել մեդիա նյութեր: Առկա են նաև տարբեր տեղեկատվական էջեր. «Հաճախ տրվող հարցեր», «Օգտակար հղումներ» «Պաշտոնաթերթ» և այլն: Քաղաքացիները կարող են  տեղադրված նյութերի և տեղեկատվության վերաբերյալ թողնել իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները:

Շնորհանդեսի մասնակիցները հանդես եկան բազում հարցադրումներով և առաջարկություններով, ծավալվեց մտքերի փոխանակություն:

Գ.Խաչատրյանը, ամփոփելով միջոցառման արդյունքերը, կարևորեց միջոցառման ներկաների կողմից  պորտալի կայացման գործին իրենց մասնակցությունը, հորդորեց ակտիվորեն օգտագործել նոր տեղեկատվական ռեսուրսը:


Կայացավ www.celog.am պորտալի շնորհանդեսը

0



Օրացույց


Սպտ

27

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ