իրադարձությունների օրացույց


Սպասվող իրադարձություններ


Դասընթաց Վանաձոր Ինֆոտուն։ Կարիքի գնահատում

Վանաձոր Ինֆոտանը ՀաՄաՏեղ-ի ծրագրի շրջանակներում անցկացնում է ՙՙԿարիքի Գնահատում" թեմայով դասընթաց, որի ընթացքում երիտասարդները կծանոթանան կարիքի գնահատման մեթոդներին ընդհանուր առմամբ, և մասնավորապես սոցիոլոգիական հետազոտությանը, կսովորեն հարցաթերթիկ մշակել և հարցում իրականացնել: Դասընթացի ընթացքում մշակված հարցաթերթիկով հետագայում Վանաձորում համայնքային հիմնախնդիրների վերհանման հարցում կիրականացվի: Դասընթացը վարելու է ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը:


12:00, հուլիսի 21, 2017

- 12:00, հուլիսի 21, 2017

Վարդավառի տոնախմբություն Մարտունու նորաբաց հանրային լողափում

Ս.թ. հուլիսի 22-ին, ժամը` 16:00, Մարտունի քաղաքի նորաբաց հանրային լողափում տեղի է ունենալու Վարդավառի տոնախմբություն։ Սպասվում է՝ հնագույն կրոնական ծեսերի վերականգնում, մարզամշակութային հագեցած օր, Վարդավառի ավանդական ուտեստների ներկայացում համայնքների կողմից:  Ինչպես նաեւ՝ Ձիարշավ «Ասպ» հեծյալ ակումբի կողմից Լարախաղաց (14:30-16:00) Վարդավառի տոնախմբության հուշանվերներ մասնակիցներին Եվ այլ անակնկալներ


4:00, հուլիսի 22, 2017

- 4:00, հուլիսի 22, 2017

Անցած Իրադարձություններ


Հանդիպում/քննարկում Վանաձոր Ինֆոտանը։ ՏԻ համակարգը Հայաստանում

Վանաձոր Ինֆոտանը Գյումրիի Ասպարեզ ժուռնալիստների նախագահ Լևոն Բարսեղյանը հանդիպում/քննարկում է ունենալու Ինֆոտան շահառուների հետ, որի ընթացքում կխոսվի ՏԻ համակարգի մասին Հայաստանում, համայնքի ղեկավարի և ավագանու լիզորությունների և գործառույթների, ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին Օրենքում տեղեկատվության ազատության և թափանցիկության բաղադրիչների վերաբերյալ։


11:00, հուլիսի 10, 2017

- 2:00, հուլիսի 10, 2017

Քաղ լրագրության դասընթաց Վանաձոր Ինֆոտանը

Հուլիսի 4-ին, ժամը 11։00 Վանաձոր Ինֆոտանը տեղի կունենա Քաղ լրագրության դասընթաց ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում։ Դասընթացը կանցկացնի Շուշան Օհանյանը Սյունիք Ինֆոտնից։ Բացի տեսական գիտելիքներից, Սյունիք Ինֆոտան քաղ լրագրողները կկիսվեն իրենց փորձով և պրակտիկ առաջադրանքների և խմբային աշխատանքների միջոցով տեղում կպատրաստեն քաղ լրագրական նյութեր։


11:00, հուլիսի 04, 2017

- 3:00, հուլիսի 04, 2017

Իջևան Ինֆոտուն։ Արդյունքների ներկայացում—հանրային մասնակցության գործիքներ

Իջևան ԻնֆոՏունը ՀաՄաՏեղ ծրագրի այս փուլում իրականացրել է Ijevancity.am կայքի մշտադիտարկում` նպատակ ունենալով գնահատել Իջևան համայնքում մասնակցային գործիքների հասանելիությունն ու հանրության կողմից դրանց օգտագործման մակարդակը: Որպես մասնակցային գործիք այս փուլում մասնավորապես մշտադիտարկվել է համայնքային կայքի գործունեությունը և դրա ընձեռած հնարավորությունների նպատակային օգտագործումը: Մշտադիտարկման ընթացքում կայքում կատարվել են բարելավման աշխատանքներ, որոնք լինելու են շարունակական: Հանդիպման ժամանակ նաև կներկայացվի թե ի՞նչ այլ հնարավորություններ է ընձեռում համայնքային կայքը: Միջոցառումը տեղի կունենա Իջևան Ինֆոտանը։


11:00, հունիսի 29, 2017

- 1:00, հունիսի 29, 2017

ՍԵՄԻՆԱՐ - ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԸ (ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿԸ) ՍԵՄԻՆԱՐ - ՔՆՆԱՐԿՈՒՄ ------------- Վայրը` Շիրակի մարզպետարան ---------- ----14:00-14:05 Բացման խոսք (Գրիշա Խաչատրյան (ՏՀԶՎԿ ՀԿ)) ----14:05-14:10 Ողջույնի խոսք (Շիրակի մարզպետարան, _________) ----14:10-14:50 ՀԿՏՀ - համայնքների պաշտոնական համացանցային կայքերի ներկայացում (www.artik.am կայքերի օրինակով). Կայքում առկա մասնակցության էլեկտրոնային գործիքները, և դրանց կիրառման առանձնահատկությունները (Գրիշա Խաչատրյան (ՏՀԶՎԿ ՀԿ)) ----14:50-15:30 Շիրակի մարզի խոշար համայնքների պաշտոնական համացանցային կայքերի համեմատական ներկայացում (Ռոբերտ Գրիգորյան (ՏՀԶՎԿ ՀԿ)) ----15:30-16:00 Քննարկում, հարցերի և պատասխաններ (Գրիշա Խաչատրյան, Ռոբերտ Գրիգորյան (ՏՀԶՎԿ ՀԿ)) ----16:00-16:15 ՀաՄաՏեղ ծրագրի www.celog.am կայքի ներկայացում (Ռոբերտ Գրիգորյան (ՏՀԶՎԿ ՀԿ)) ----16:15-16:30 Ամփոփում (Գրիշա Խաչատրյան (ՏՀԶՎԿ ՀԿ))


2:00, հունիսի 27, 2017

- 5:00, հունիսի 27, 2017

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ (ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԸ)

Վայրը՝ Արագածոտնի մարզպետարան: -- ՕՐԱԿԱՐԳ -- - 14:00-14:05 Բացման խոսք (Գրիշա Խաչատրյան (ՏՀԶՎԿ ՀԿ)) - 14:05-14:10 Ողջույնի խոսք (Արագածոտնի մարզպետարան) - 14:10-14:50 ՀԿՏՀ - համայնքների պաշտոնական համացանցային կայքերի ներկայացում (www.ashtarak.am կայքերի օրինակով). Կայքում առկա մասնակցության էլեկտրոնային գործիքները, և դրանց կիրառման առանձնահատկությունները (Գրիշա Խաչատրյան (ՏՀԶՎԿ ՀԿ)) - 14:50-15:30 Արագածոտնի մարզի խոշար համայնքների պաշտոնական համացանցային կայքերի համեմատական ներկայացում (Ռոբերտ Գրիգորյան (ՏՀԶՎԿ ՀԿ)) - 15:30-16:00 Քննարկում, հարցերի և պատասխաններ (Գրիշա Խաչատրյան, Ռոբերտ Գրիգորյան (ՏՀԶՎԿ ՀԿ)) - 16:00-16:15 ՀաՄաՏեղ ծրագրի www.celog.am կայքի ներկայացում (Ռոբերտ Գրիգորյան (ՏՀԶՎԿ ՀԿ)) - 16:15-16:45 Ամփոփում (Գրիշա Խաչատրյան (ՏՀԶՎԿ ՀԿ))


2:00, հունիսի 12, 2017

- 4:45, հունիսի 12, 2017

Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ